211652_close_icon
views-count66294 դիտում article-date 14:38 10-01-2023

Արտակարգ դեպք Երևանում․ «Երևան Սիթի» սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կասկածվում է քաղաքացուն ծեծի ենթարկելու և մարմնական վնասվածք պատճառելու մեջ

Երեկ՝ հունվարի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Օհանովի փողոցում գործող «Երևան Սիթի» սուպերարկետի անվտանգության աշխատակիցը ծեծի է ենթարկել մի քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները նշված հասցեում հայտնաբերել են Երևանի բնակիչներ 46-ամյա Արմեն Ա․-ին և 27-ամյա Արմեն Հ․-ին։ Վերջիններս տեղափոխվել են ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ պարզվել է, որ «Երևան Սիթի» սուպերմարկետում միմյանց հետ վիճաբանել են, որի ժամանակ էլ Արմեն Հ․-ն, ով հայտնել է, որ ինքն աշխատում է «Երևան Սիթի» սուպերմարկետի անվտանգության աշխատակից, հարվածներ է հասցրել Արմեն Ա․-ին, պատճառելով մարմնական վնասվածք։

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր