211652_close_icon
views-count5156 դիտում article-date 22:12 23-11-2019

Օդեսայի մոտ աղետի է ենթարկվել նավթամթերք տեղափոխող տանկերը. նավթը թափվում է ծովը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օդեսայի ափերի մոտ աղետի է ենթարկվել Delfi տանկերը, որի հետևանքով մեծ քանակությամբ նավթամթերք է թափվել ծովը: «Մեր մասնագետները պարզել են, որ աղետի վայրում նավթամթերքների պարունակությունը ջրում նորմայից բարձր է 157 անգամ», հայտնել է Ուկրաինայի Պետբնապահպանական ինսպեկցիայի պետ Եգոր Ֆիրսովը: Վերջին նշել է, որ վթարի վայրում և աղտոտվածության գոտում մասնագետներ են աշխատում, սակայն վթարի հետևանքները վերացնելու աշխատանքներին խանգարում է փոթորիկը: Ֆիրսովը նաև տեղեկացրել է, որ տանկերի սեփականատերը Շամսադին Ջավադով Ալի Օղլին է, այն գործում էր Մոլդովայի դրոշի ներքո և հիմնականում մաքսանենգ նավթամթերքներ էր տեղափոխում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր