Վրաստանում ՀՀ դեսպանատունը նոր մանրամասներ է հայտնում սահմանին ձերբակալվածների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վերին Լարսում գտնվող ավտոբուսի բոլոր ուղևորները հարցաքննվել են։ Շուտով նրանք կուղևորվեն Հայաստան։
Այս մասին տեղեկությունը հրապարակվել է Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք, որ ավտոբուսի ուղևորներից 3-ը [url=https://shamshyan.com/hy/article/2019/11/23/1141265/]ձերբակալվել էին[/url] արգելված բեռ տեղափոխելու պատճառով: «Սպուտնիկ-Վրաստան» գործակալության տեղեկություններով` ՀՀ քաղաքացիները փորձել են թմրանյութ` կոկաին և հաշիշ տեղափոխել: Նրանք ձերբակալվել են Կազբեկի անցակետում:
Վրաստանում Հայաստանի դեսպանությունից տեղեկացնում են նաև. որ դեսպանության դիվանագետները Վերին Լարսում են։ Սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ են տարվել այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիների համար։
Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները Վերին Լարսում են։ Սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ են տարվել այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիների համար։
Վրաստանի իրավապահ մարմինների հաղորդմամբ, ձերբակալվել են ՀՀ երեք քաղաքացիներ։ Այժմ ընթանում է նախաքննություն և հետագա զարգացումների վերաբերյալ դեսպանությունը հանդես կգա հայելյալ հայտարարություններով։