69228 դիտում
11:17 24-11-2019
Արտակարգ դեպք Երևանում. «Սթար» բար-սրճարանում հնդիկների վիճաբանություն-ծեծկռտուքն ավարտվել է կրակոցներով
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 23-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Երևանում։
Ժամը 01։30-ի սահմաններում Նալբանդյան փողոցի 29 հասցեում գործող «Սթար» բար-սրճարանում 50-ամյա Ալբերտ Գ-ն դիտողություն է արել բար-սրճարանում գտնվող Հնդկաստանի քաղաքացիներին, որպեսզի նրանք չշարունակեն գոռգոռալ և հայհոյանքներ հնչեցնել, սակայն Հնդկաստանի մի քանի քաղաքացիներ ոչ միայն չեն ենթարկվել Ալբերտ Գ-ի դիտողություններին, այլև սկսել են շարունակել հնչեցնել հայհոյանքներ, այնուհետև զենք են պահել նրա ուղղությամբ, կրակել ու վնասել մուտքի դռան ապակին և հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչի գլխավորությամբ։
Նշված արարքը կատարելու կասկածանքով ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, ժամանակավորապես Երևան քաղաքի Ներքին Շենգավիթի հանրակացարաններից մեկում բնակվող, 27-ամյա Աջայ Ռեջինդոռի Կումարին։
Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև ատրճանակի նմանվող առարկա։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ալբերտ Գ-ն աշխատում է «Դիվորտեքս Արմ» ՍՊԸ-ում՝ որպես գործադիր տնօրեն։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
102651 դիտում
00:12 25-01-2020
Կրակոցներ Արարատի մարզում. Այգավան գյուղում վիճաբանություն-ծեծկռտուքն ավարտվել է կրակոցներով. կան վիրավորներ