159248 դիտում
10:53 19-06-2023
Երևանում հնդիկների վիճաբանությունն ու ծեծկռտուքն ավարտվել է սպանությամբ․ մասնակիցները չկարողացան ճողոպրել պարեկներից ու ոստիկաններից․ հենց դեպքի վայրում նրանք վնասազերծվեցին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 19-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում 1-03 շտապօգնության 2-րդ ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գ․ Հասրաթյան փողոցի 11 հասցեում գտնվող բենզալցակայանի հետնամաս, որտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանը։
Ժամանել են նաև Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի և Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ժորա Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 24-ամյա Ա․ Սուրադինն է։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի մեջքի հատվածում կա կտրած-ծակած վերք։
Մինչ ոստիկաններն ու քննիչները աշխատում էին դեպքի վայրում, «Արմենիա» բժշկական կենտրոնից Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվում, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք և գլխի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոց մեկնած Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ, պարզում են, որ վիրավորը Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 31-ամյա Մ․ Լինդոնն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Գ․ Հասրաթյան փողոցից։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները և ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները օպերատիվ ժամանելով դեպքի վայր, Գ․ Հասրաթյան փողոցի 10/9 հասցեի հարևանությամբ՝ հենց տեղում վնասազերծել են Հնդկաստանի Հանրապետության մի քանի քաղաքացիների, որոնց վրա առկա են եղել արնանման հետքեր, մի քանիսի հագուստները՝ պատառոտված։ Ու եթե ոստիկաններն ու պարեկները մի փոքր հապաղեին, ապա կռվի բոլոր մասնակցիները արդեն դեպքի վայրում չէին լինի։
Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, պատառոտված վերնաշապիկ, բջջային հեռախոս, պատառաքաղ, որի վրա նույնպես առկա է արնանման հետք, ինպես նաև սպանվածի հողաթափերը, որոնց վրա նույնպես արյան հետքեր են եղել։
Դեպքի փաստով՝ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀԿԳ ավագ քննիչ Ժ․ Հովհաննիսյանի որոշմամբ՝ սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզել են ոչ միայն կռվի մասնակից բոլոր հնդիկների, այլև սպանություն կատարողի ինքնությունը։
Նախաքննության շահերից ելնելով, որոշ մանրամասներ, ինչպես նաև կռվի մասնակիցների և սպանություն կատարողի տվյալները չենք հրապարակում։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 202+
202+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
326004 դիտում
18:15 25-06-2018
Ալեքսանդր Սարգսյանն իր թիկնապահներով բերման է ենթարկվել ոստիկանություն. նրանք չկարողացան ճողոպրել ոստիկաններից. ՏԵՍԱՆՅՈՒԹ