1711 դիտում
21:42 25-11-2019
Հայաստան է ժամանել Իտալիայի Բարձրագույն դատական խորհրդի պատվիրակությունը
Երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իտալիայի Բարձրագույն դատական խորհրդի պատվիրակությունն այսօր՝ նոյեմբերի 25-ին, հյուրընկալվեց Բարձրագույն դատական խորհրդում:
Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին, Իտալիայի բարձրագույն դատական խորհրդի փոխնախագահ Դեվի Էրմինիին, Խորհրդի անդամ Միքելե Չերաբոնային, Խորհրդի անդամ, Վճռաբեկ դատարանի դատավոր Պաոլո Սպազիանիին, Արտաքին հարցերի պատասխանատու Ալեսանդրա Ֆրայեգարիին և պատվիրակության մյուս անդամներին հյուրընկալեցին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Խորհրդի անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Լիպարիտ Մելիքջանյանը, Հայկ Հովհաննիսյանը, Վիգեն Քոչարյանը և Սերգեյ Չիչոյանը:
Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, ողջունելով հյուրերի առաջին այցը Հայաստան, կարևորեց երկու երկրների դատական իշխանությունների միջև սերտ համագործակցությունը: Նա իր խոսքում նկատեց, որ թեև Հայաստանն ունի դարերի պատմություն, այնուամենայնիվ, Բարձրագույն դատական խորհուրդը բավականին երիտասարդ է, անելիքներ շատ կան, և իտալացի գործընկերների փորձը կարող է օգտակար լինել Հայաստանում դատական իշխանության զարգացման համար:
Հանդիպմանը Խորհրդի անդամները հյուրերից հետաքրքրվեցին իտալական դատական համակարգի ընդհանուր ֆինանսավորման, բյուջետային հայտերի կազմման, ֆինանսական հոսքերի կառավարման ընթացակարգերով, ինչպես նաև դատավորներին կարգապահական պատասխանտվության ենթարկելու մեխանիզմներին, օրենսդրական կարգավորումներին, դատավորի սոցիալական երաշխիքներին առնչվող հարցերով:
Իտալիայի բարձրագույն դատական խորհրդի փոխնախագահ Դեվի Էրմինին, Խորհրդին շնորհակալություն հայտնելով Հայաստան հրավերի համար, նկատեց, որ արդեն հասցրել են զգալ Հայաստանի պատմության շունչը և ընդգծեց, որ այս այցը կարևոր է երկու երկրների դատական իշխանությունների միջև կապն առավել ամրապնդելու և զարգացնելու համար: Նա իր խոսքում նշեց, որ արդարադատությունն այն մեծ գործիքն է, որը խաղաղ դեր է կատարում ազգերի միջև արդյունավետ փոխգործակցության տեսանկյունից:
Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն իր շնորհակալական խոսքում ևս նկատեց, որ երկու երկրների միջև համագործակցության հիմքերն ամուր են, և յուրաքանչյուր քայլ, նախաձեռնություն ուղղված է իրավունքի գերակայության ամրապնդման համար:
Հանդիպման ընթացքում տեղի ունեցավ նաև մտքերի փոխանակում, քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն
Նմանատիպ նյութեր
1858 դիտում
22:52 15-04-2019
Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ընդունել է Իտալիայի Հանրապետության դատական իշխանության պատվիրակությանը
1482 դիտում
23:18 08-10-2019
Իտալիայի դատական իշխանության ներկայացուցիչները այցելել են ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ
1246 դիտում
13:51 15-04-2019
Երկօրյա այցով Հայաստան է ժամանել Իտալիայի Հանրապետության դատական իշխանության պատվիրակությունը
Այս բաժնից
982 դիտում
20:05 10-01-2025
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Հնդկաստանի դեսպանին
1045 դիտում
19:52 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
673 դիտում
19:40 10-01-2025
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում