2745 դիտում
10:13 26-11-2019
Մետաղի ջարդոնի հանձնման հասցեները Ֆեյսբուքում տարածելը վարչապետի գործն է․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. ««Շտապ տարածել» կոչով գրառումները Ֆեյսբուքում նորություն չեն: Սակայն ուշագրավ է, որ երեկ նման գրառում է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեքստը սկսելով «խնդրում եմ հնարավորինս շատ տարածել» կոչով:
Խոսքը ավտոմեքենաների հնամաշ թափքերը (կմախքները) որպես մետաղի ջարդոն հանձնելու կոնկրետ կազմակերպության հասցեների մասին է:
Այն, որ մեքենաների հնամաշ թափքերն իսկապես պատուհաս են դարձել, ու դրանցից պետք է ազատվել, որևէ տարակույս չկա: Հարցն այն է, թե որքանով է մետաղի թափոնի հանձնման հասցեները Ֆեյսբուքում տարածելը երկրի վարչապետի գործը:
Պատահական չէ, որ այս գրառման ներքո բազմաթիվ օգտատերեր կատակում էին.
«Իսկ լավ անտիֆրիզ որտե՞ղ կա, չէիք ասի՞», «Իսկ շիշ որտե՞ղ հանձնենք, պարոն վարչապետ», «Էս դու գործի չե՞ս», «Երբ ՀՀ վարչապետը նաև PR-շիկ է» և այլն:
Շատերն էլ նկատում էին, որ անիմաստ է պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնել, պարգևավճարներ տալ, եթե բոլորի գործերը, միևնույն է, վարչապետն է անելու:
Ի դեպ, ուշագրավ է, որ այսօրվա իշխանությունները ընդդիմադիր ժամանակ այս նույն կազմակերպությանը մեղադրում էին մոնոպոլիայի մեջ և կապում Սերժ Սարգսյանի անվան հետ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1087 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1120 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
769 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»