1758 դիտում
20:33 26-11-2019
Առողջության ապահովագրության համակարգի նպատակը ներառական հասարակություն ունենալն է. Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ առողջապահության նախարարությունը առողջության ապահովագրության համակարգը ցանկանում է ներդնել աղետալի ծախսերից խուսափելու և ավելի ներառական հասարակություն ունենալու համար:
Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի պաշտոնական էջի ուղիղ հեռարձակման միջոցով հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Այժմ մենք ունենք աղճատված առողջապահական համակարգ, որտեղ բնակչության մի մասի համար վճարում է պետությունը, իսկ մյուս մասի համար՝ հենց քաղաքացին: Առողջապահական ծախսերի ընդամենը 15 տոկոսն է կատարվում ոչ կանխիկ և ոչ գրպանից եղանակով, իսկ 85 տոկոսը՝ գրպանից կամ կանխիկ: Գրպանից կատարվող ծախսերի առումով Հայաստանն ունի աշխարհում վատագույն ցուցանիշը: Հաշվի առնելով մեր բնակչության եկամուտները՝ այդ ծախսերը հիմնականում աղետալի են և հանգեցնում են նրանց աղքատացմանը»,- ասաց Թորոսյանը:
Նրա խոսքով՝ առողջության ապահովագրության համակարգն աղետալի ծախսերից խուսափելու և ավելի ներառական հասարակություն ունենալու համար է: ՀՀ առողջապահության նախարարը նշեց, որ այդ համակարգը սոցիալական ապահովության համակարգ է և ոչ ֆինանսական շուկաների զարգացման:
«2020 թվականի բյուջեն այս պահին մոտավորապես 109 մլրդ դրամ է, որը ծածկում է այս կամ այն խմբերի առողջական ծախսերը, ինչպես նաև որոշակի հիվանդությունների դեպքում՝ անկախ սոցիալական խմբից: Մեզ համար անհրաժեշտ է հավելյալ միջոցներ ներգրավել, բոլոր ծախսերը հոգալու համար: Առողջության ապահովագրության համակարգ ստեղծելու դեպքում քաղաքացիների համար պետք է կիրառվի տոկոսով հարկատեսակ: Լինելով ներառական հասարակություն և սոցիալական պետություն՝ պետք է հոգ տանենք այն քաղաքացիների համար, ովքեր այս պահին չունեն եկամուտ»,- շեշտեց Թորոսյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4799 դիտում
21:06 18-07-2018
Ներառական կրթություն ապահովելու համար անհրաժեշտ է ներառական հասարակություն․ քննարկում
1102 դիտում
19:46 15-10-2022
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումը
1099 դիտում
23:51 20-02-2023
Քննարկվել է առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման ծրագիրը
Այս բաժնից
1051 դիտում
15:49 20-12-2024
Հրաժարվում եմ ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց. Ախուրյանի ղեկավարը լսել է Փաշինյանը կոչը
1531 դիտում
15:37 20-12-2024
Նոր նախագծով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը. կավելանան նոր աշխատատեղեր
1189 դիտում
15:33 20-12-2024
Կացարանում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով նիստին հարցաքննվում է ամբաստանյալ Եղիշե Հակոբյանը. News.am