34639 դիտում
20:55 26-11-2019
Լոռու մարզում թալանել են «Լալվարի» անտառտնտեսության տնօրենի և Շնողի միջնակարգ դպրոցի տնօրենի տունը. ըստ ամուսինների՝ հափշտակել են խոշոր չափի ոսկյա և արծաթյա զարդեր
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում բնակարանային գողության փաստով նյութեր են նախապատրաստվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ նոյեմբերի 25-ին, ոստիկանության Թումանյանի բաժին է ահազանգել Շնող գյուղի բնակիչ՝ 55-ամյա Հարություն Ա-ն և հայտնել, որ անհայտ անձը կամ անձինք մտել են իրենց տուն և տունը տակնուվրա արել։
Նշված հասցե են մեկնել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչի և Թումանյանի քննչական բաժնի խումբը՝ քննիչի գլխավորությամբ։
Արդեն տանը Հարություն Ա-ի կինը՝ Անուշ Ղ-ն, ոստիկաններին ու քննիչներին հայտնել է, որ նույն օրը, ժամը 09։00-ց մինչև 16։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք մուտք են գործել իրենց տուն և տան պահարաններից մեկի միջից գողացել կտորի մեջ փաթաթված տարբեր տեսակի և տարբեր քանակության ոսկյա և արծաթյա զարդեր։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և գողացված ոսկյա և արծաթյա զարդերը հայտնաբերելու ուղղությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հարություն Ա-ն աշխատում է «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Լալվարի» անտառտնտեսության տնօրեն, իսկ Անուշ Ղ-ն աշխատում է Շնողի միջնակարգ դպրոցի տնօրեն։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
34952 դիտում
16:15 20-11-2019
Երևանում թալանել են միջնակարգ դպրոցի տնօրենի բնակարանը. հափշտակել են խոշոր չափի գումար և ոսկյա թանկարժեք զարդեր