34955 դիտում
16:15 20-11-2019
Երևանում թալանել են միջնակարգ դպրոցի տնօրենի բնակարանը. հափշտակել են խոշոր չափի գումար և ոսկյա թանկարժեք զարդեր
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բնակարանային գողության փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նոյեմբերի 18-ին անհայտ անձը կամ անձինք ժամը 09:15-ից մինչև 17:30-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ Մարգարյան 1-ին նրբանցքի շենքերից մեկի բնակարանի դռան փականը կոտրելու միջոցով մտել են ներս և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար և ոսկյա զարդեր:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է քննչական բաժնի քննիչ Խաչատրյանը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բնակարանը պատկանում է Լուիզա Հովհաննիսյանին, ով աշխատում է թիվ 138 միջնակարգ դպրոցում տնօրեն, իսկ նրա տանից հափշտակել են մոտ 5 հազար դոլար և ոսկյա թանկարժեք զարդեր:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: