2487 դիտում
22:25 26-11-2019
Նոյեմբերի 27-ին Երևանում ՀՀ ԱՍՀՆ Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ կկազմակերպվի աշխատանքի տոնավաճառ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալությունը հայտարարում է Երևանում նոյեմբերի 27-ին անցկացվելիք աշխատանքի տոնավաճառի մասին։ Հաղորդագրության մեջ ասվում է.
«Ս/թ. նոյեմբերի 27-ին, Երևանում ՀՀ ԱՍՀՆ Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ, զբաղվածության ամենամյա պետական ծրագրի շրջանակներում Երևանում կազմակերպվում է աշխատանքի տոնավաճառ: Աշխատանքի տոնավաճառին, նախնական տվյալներով, մասնակցություն կունենա տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող շուրջ 70 գործատու: Գործատուների կողմից ներկայացված թափուր աշխատատեղերի թիվը գերազանցում է 1000-ը: Հատկապես մեծ թվով աշխատատեղեր են ներկայացվել սպասարկման, սննդի, տեքստիլ արդյունաբերության ոլորտները ներկայացնող գործատուների, ապահովագրական ընկերությունների կողմից: Մեծ է նաև բանվորական աշխատուժի պահանջարկը:
Միջոցառման ընթացքում, ինչպես աշխատանք փնտրողները, այնպես էլ գործատուները հնարավորություն ունեն ծանոթանալու Երևան քաղաքի տարբեր վարչական շրջանների աշխատաշուկայի իրավիճակին, զբաղվածության աջակցության պետական ծրագրերին, որոնք ևս ապահովում են աշխատանք և աշխատող գտնելու հնարավորություններ:
Աշխատանքի տոնավաճառի ընթացքում սպասվում է զրույց ներկայացում «Նոր հմտություններ 21-րդ դարի աշխատաշուկայի համար. զարգացում և ինքնազարգացում» թեմայով:
Երևան քաղաքում 2019թ.-ի նոյեմբերի 1-ի դրությամբ Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմում է շուրջ 12.2 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 1.4 %-ով: Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 65.6 %-ը կամ 8.0 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նույնպես նվազել է 13.6 %-ով: Գործազուրկ կանանց թիվը կազմում է գործազուրկների թվի 73.3%-ը, կամ 5.9 հազ. մարդ: Գործազուրկի կարգավիճակ ունեցողների 16.8%-ը երիտասարդ է, 6.2 %-ը հաշմանդամություն ունեցող անձ:
Տարեսկզբից Երևանի զբաղվածության տարածքային կենտրոնները համագործակցել են 7175 գործատուի հետ, որոնց կողմից ներկայացվել է 5683 չկրկնվող թափուր աշխատատեղ: Զբաղվածության կենտրոնների միջոցով Երևան քաղաքում աշխատանքի է տեղավորվել 2687 աշխատանք փնտրող, որոնցից 316-ը զբաղվածության պետական ծրագրերի միջոցով»։
[img]https://st0.shamshyan.com/editor/0007083001574792603348208.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
1592 դիտում
16:22 18-12-2019
Ամանորին ընդառաջ կկազմակերպվի մանուկների և պատանիների համար գրքերի շնորհանդես-տոնավաճառ
Այս բաժնից
880 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
775 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
685 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան