1400 դիտում
15:15 27-11-2019
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ընդունել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպան Բեդրիխ Կոպեցկիին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպան Բեդրիխ Կոպեցկիին:
Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը ողջունել է Չեխիայի կողմից Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ կնքված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը՝ նշելով, որ Հայաստանը մեծ հույս եւ ակնկալիքներ ունի, որ չեխական կողմը կաջակցի նաեւ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի հարցում: Աժ նախագահը շնորհակալություն է հայտնել Չեխիայի պատգամավորների պալատին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւ ընդունելու համար եւ հույս հայտնել, որ Չեխիայի Սենատը եւս շուտով կհետեւի այս քայլին:
Արարատ Միրզոյանը նշել է, որ երկու երկրների համար աշխատելու բազմաթիվ ուղղություններ կան եւ մեծ ծավալի աշխատանք կա անելու՝ վստահություն հայտնելով, որ Բեդրիխ Կոպեցկին իր ներդրումը կունենա այս գործում:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, նշել, որ Հայաստան-Չեխիա կապերը շատ կարեւոր են եւ խորհրդարանական համագործակցությունն ու պատգամավորների փոխայցերը նոր որակի եւ մակարդակի կարող են հասցնել երկու երկրների հարաբերությունները: Բեդրիխ Կոպեցկին ընդգծել է, որ Չեխիան ու Հայաստանը տնտեսական համագործակցության մեծ պոտենցիալ ունեն եւ կարեւորել է առեւտրատնտեսական գործակցության ընդլայնումը:
Նա վստահեցրել է, որ Չեխիան սատարում է Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին, պատրաստ է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ՝ Եվրամիության Արեւելյան գործընկերության ձեւաչափում զարգացնել կապերը եւ կօգնի Հայաստանին՝ բարեփոխումների բոլոր ուղղություններով:
Նմանատիպ նյութեր
1600 դիտում
16:19 02-08-2019
Նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց Չեխիայի նորանշանակ դեսպան Բեդրիխ Կոպեցկիին
1886 դիտում
22:36 02-08-2019
Զարուհի Բաթոյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Բեդրիխ Կոպեցկուն
751 դիտում
23:37 22-08-2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկիի հետ
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»