31988 դիտում
17:00 27-11-2019
Էրեբունու ոստիկանների և քննիչների բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանություն է ներկայացել հանցագործ աշխարհում հայտնի «Խելառ Վարդգեսի» տղան, ով դանակահարել էր ոստիկանության նախկին պաշտոնյայի որդուն
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի (բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գառնիկ Մաթևոսյանի գլխավորութամբ), ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, այնուհետև բացատրական աշխատանքների շնորհիվ հասել են արդյունքի և Երևանի բնակիչ, 33-ամյա Հովհաննես Զորոյանը կամավոր ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից տեղափոխվել է քննչական բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Զորոյանին, ով հանցագործ աշխարհում հայտնի «Խելառ Վարդգես» մականվամբ Վարդգես Զորոյանի տղան է, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/08/24/1133372/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավագ քննիչ Կարապետյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։
Նշված քրգործը հարուցվել էր օգոստոսի 23-ին Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ստացված ահազանգի փաստով։ Ժամը 19։45-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հայտնել էին, որ «ձախ արմնկահոդի և որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ։
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, Էրեբունու ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ վիրավորը Երկաթուղայինների 6-րդ փողոցի բնակիչ՝ 23-ամյա Գևորգ Զաքարյանն է։
Պարզվել էր նաև, որ նույն օրը, ժամը 19։00-ի սահմաններում Արցախի փողոցի թիվ 8 հասցեի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Գ. Զաքարյանի և Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի բնակիչ՝ 33-ամյա Հովհաննես Զորոյանի միջև, որի ժամանակ վերջինս իր մոտ եղած կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ էր պատճառել Հ. Զաքարյանին։ Վերջինս էլ իր մոտ եղած գազային ատրճանակից կրակոցներ էր արձակել Հ. Զորոյանի ուղղությամբ։
Հ. Զորոյանը դեպքի վայրից դիմել էր փախուստի, իսկ Գ. Զաքարյանն էլ կոպիտ կերպով խախտել էր հասարակական կարգը։
Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել էին 9 մմ տրամաչափի 2 պարկուճ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Հ. Զորոյանին, հանցագործության գործիք կտրող-ծակող առարկան և ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: