211652_close_icon
views-count26019 դիտում article-date 22:06 27-11-2019

Գայանե Ասլամազյանի նախկին ամուսինը ԱՄՆ-ում մեղադրվում է 40 կգ կոկաին տեղափոխելու մեջ. news.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դերասանուհի Գայանե Ասլամազյանի նախկին ամուսինը՝ Վարդգես Մարկոսյանը, մեղադրվում է 40 կիլոգրամ կոկաինի տեղափոխման մեջ, հայտնում է [url=https://news.am/arm/news/546798.html]News.am[/url]-ը։ Նշենք, որ ավելի վաղ դերասանուհի Գայանե Ասլամազյանն անդրադարձել է ամուսնալուծության մասին լուրերին։ Նա նշել է, որ իր ամուսինը գտնվում է կալանավայրում մոտավորապես երկու շաբաթ, սակայն պատճառներից չի խոսել: Ըստ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի տարածած հաղորդագրության, այս տարվա սեպտեմբերի 13-ին Վարդգես Մարկոսյանը խոստովանել է, որ ապօրինի կերպով կոկաին է տեղափոխել Ավստրալիա՝ թաքցնելով կենցաղային իրերի մեջ: 47-ամյա Մարկոսյանը խոստովանել է նաև, որ նա և իր քույրը զբաղվել են փողերի լվացումով: Մասնավորապես, խոսքը 3.5 միլիոն դոլարի մասին է: Միայն թմրամիջոց տեղափոխլու մեղադրանքով Մարկոսյանին սպասվում է 10 տարուց մինչեւ ցմահ ազատազրկում, նրա քրոջը՝ Իռենին՝ որպես հանցակից, մինչեւ 20 տարվա ազատազրկում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր