4305 դիտում
15:13 28-11-2019
Անհետաձգելի համարվող «Հյուսիս-հարավի» մի հատվածի նկատմամբ ծառայությունների գնումը կկատարվի 1 անձից
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց անհետաձգելի համարել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շրջանակներում վերակառուցվող Մ1 Երևան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունների գնման կարիքը:
Կառավարությունը թույլ տվեց նշված տեխնիկական հսկողության ծառայությունները մեկ անձից գնման ընթացակարգով ձեռք բերել «ԱյԱրԴի Ինջինիերինգ» ՍՊԸ-ից:
Նշված ծառայությունների վճարման ծախսերը կազմում է 180 մլն դրամ:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի Ինժեների պարտականությունների կատարումն ապահովելու նպատակով՝ ԵՄ Հարևան երկրների ներդրումային գործիքի դրամաշնորհի (NIF Grant) շրջանակներում` Եվրոպական ներդրումային բանկի (այսուհետ՝ ԵՆԲ) և «Սպեա Ինջինիերինգ» և «ԱյԱրԴի Ինջինիերինգ» համատեղ գործող ընկերության միջև կնքվել է ինժեներական ծառայությունների մատուցման պայմանագիր:
Պայմանագրի գործողության ժամկետն ավարտվել է 2019թ. սեպտեմբերի 12-ին, մինչդեռ և ԵՆԲ-իհետ տեղի ունեցած բազմաթիվ բանակցությունների արդյունքում պարզվել է, որ ԵՆԲ-հնարավոր չի համարում դրամաշնորհի շրջանակներում լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացումը և հետևաբար «Սպեա Ինջինիերինգ» և «ԱյԱրԴի Ինջինիերինգ» համատեղ գործող ընկերության հետ կնքված ինժեներական ծառայությունների մատուցման պայմանագրի երկարաձգումը։
Հասանելի այլ աղբյուրներից ինժեներական ծառայությունները ֆինանսավորելու նպատակով՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը դիմել է Ասիական զարգացման բանկին, սակայն2019թ. սեպտեմբերի 4-ին ԱԶԲ գրասենյակում տեղի ունեցած տեսազանգի ընթացքում պարզաբանվել է, որ ԱԶԲ կողմից Ինժեների ծառայությունների ֆինանսավորումը հնարավոր չէ:
Այնուհետ՝ԵՆԲ-ի հետ քննարկվել է ինժեներական ծառայությունները ՀՀ և ԵՆԲ-ի միջև 2013 թվականի նոյեմբերի 7-ին և 2013 թվականի նոյեմբերի 18-ին ստորագրված՝ Հայաստանի «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցք ֆինանսական պայմանագրի շրջանակներում ֆինանսավորելու հնարավորության հարցը:
Թեպետ հիշյալ ֆինանսական պայմանագրում խորհրդատվական ծառայությունների բաղադրիչ առկա չէ, սակայն ԵՆԲ-ն համաձայնվել է Ինժեների ֆինանսավորումն իրականացնել ֆինանսական պայմանագրի միջոցների հաշվին՝ Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքների բաղադրիչից՝ պահանջելով կազմակերպել ինժեներական ծառայությունների ձեռքբերման նոր գնման գործընթաց։ Մինչդեռ, նոր ինժեներական ծառայությունների գնման գործընթացը կարող է տևել մոտ 9 ամիս, քանի որ ընթացակարգերը կազմակերպելու է միջազգային գնման ընթացակարգերի պահանջներին համապատասխան, իսկ նշված ժամանակահատվածում կապալառուն հարկադրված է լինելու դադարեցնել շինարարական աշխատանքները,ինչը պատվիրատուի համար բացասական ֆինանսական, իրավական հետևանքների պատճառ կարող է հանդիսանալ:
Արդյունքում, նկատի ունենալով, որ շինարարական աշխատանքները գտնվում են ընթացքի մեջ, իսկ կապալի պայմանագրի համաձայն շինարարական աշխատանքների ընթացքում Ինժեների ներգրավվածությունը պարտադիր պայման է, ուստի ծագել է տեխնիկական հսկողության ծառայությունների գնման անհետաձգելի պահանջ, որը պատվիրատուն չէր կարող օբյեկտիվորեն կանխատեսել, մասնավորապես պատվիրատուն չէր կարող կանխատեսել ԵՆԲ-ի կողմից պայմանագրի չերկարաձգման հանգամանքը:
Իսկ գնման այլ ձևերի կիրառումը ժամկետի առումով անընդունելի է, քանզի կհանգեցնի շինարարական աշխատանքների դադարեցմամը՝ հետևաբար ողջ Ծրագրի ձգձգմանը:
Այս որոշումը թույլ կտա ապահովել շինարարական աշխատանքների անընդհատությունը և շարունակականությունը և Ծրագրի բնականոն ընթացքը:
Նմանատիպ նյութեր
1185 դիտում
16:55 24-03-2022
Գորիսի և Էջմիածնի դատարանների շենքերը շտապ կնորոգվեն․ գնումը կիրականացվի մեկ անձից
2312 դիտում
17:14 05-05-2022
Հերթական պետական գնումը 1 անձից. ո՞ր ընկերությունները կապահովեն Նալբանդի և Պուշկինի թունելների պահպանությունը
Այս բաժնից
919 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»