2369 դիտում
14:36 17-02-2022
Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի նախաորակավորման մրցույթ է հայտարարվել. այս մասշտաբի ծրագիր երբեք չի եղել. Փաշինյան
Այսօր հայտարարվել է «Հյուսիս-Հարավ» ճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի նախաորակավորման մրցույթը: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դուք գիտեք, թե այս նախագիծը ինչ մեծ ռազմավարական նշանակություն ունի մեզ համար: Մրցույթի իմաստը հետեւյալն է. առաջին փուլում հրավիրում ենք այն կազմակերպություններին, որոնք հայտ են ներկայացնում այդ ճանապարհի շինարարությունն իրականացնելու: Գիտեք, որ նախագծի արժեքը մի քանի հարյուր մլն դոլար է: Այս մասշտաբի ներդրումային ծրագիր Հայաստանի անկախության պատմության մեջ չի եղել:
Վերջին շրջանի մեր քննարկումների արդյունքում, նկատի ունեմ տարածաշրջանում կոմունիկացիաների բացման թեման, «Հյուսիս-Հարավ» նախագիծը, մենք, ըստ էության, վերաձեւակերպել ենք եւ դարձրել ենք «Հյուսիս-Հարավ-Արեւելք-Արեւմուտք» նախագիծ եւ մենք հույս ունենք, որ մեծ տեմպերով այն կիրականացնենք: Սա նշանակում է, որ հայկական խաչմերուկի այդ ճանապարհի ճյուղերից մեկը կկապի Հայաստանը Իրանի հետ, մյուս ճյուղը Ադրբեջանը Հայաստանին եւ հետագայում նաեւ Նախիջեւան ու Թուրքիա: Մենք այս նախագիծը տեղավորում ենք այդ ընդհանուր կոնտեքստում: Պետք է հույս ունենանք, որ մինչեւ տարեվերջ շինարարական ընկերություն կունենանք, որը կիրականացնի աշխատանքը:
Իհարկե, Արեւելք-Արեւմուտքի հատվածն արված չէ, բայց հընթացս, քաղաքական պայմանավորվածությունների ձեռքբերման համատեքստում մենք կիրականացնենք շատ արագ նաեւ այդ հատվածը:
Նախաորակավորման փուլը տեւելու է 70 օր, այդ ընթացքում ընկերությունները հայտ կներկայացնեն, որից հետո որակավորված ընկերությունները հնարավորություն կունենան մասնակցել շինարարության մրցույթին:
Մենք հիմա կոնկրետ աշխատանքներ ենք իրականացնում Երասխ-Ջուլֆա Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայկական հատվածի կառուցման համար: Շուտով գործընթացն ամբողջ թափով կծավալվի»,-ասաց նա:
Իր հերթին ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ այսօր գործող Սիսիան-Քաջարան ճանապարհին միջին արագությունը 50 կմ/ժամ է. «Մենք այս ճանապարհի կառուցմամբ կունենանք 100 կմ/ժամ արագությամբ ճանապարհ, որը շուրջ 2 ժամով կկրճատի հեռավորությունը, նաեւ կլինի բարեկարգ ու անվտանգ: 6 տարի ժամկետ է նշվում ծրագրի իրականացման համար: Այդ ճանապարհին կան շուրջ 4,7 կմ միայն կամուրջներ, որոնք ընդհանուր առմամբ 27 կամուրջներ են: Կան 5 թունելներ, ընդհանուր ավելի քան 12 կմ, որոնցից միայն մեկը 8,6 կմ է լինելու»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր
1918 դիտում
16:27 22-02-2022
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ հատվածի վերակառուցման նախագիծը ստացել է դրական եզրակացություն
Այս բաժնից
706 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
580 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
532 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին