2233 դիտում
16:36 28-11-2019
Թքած ունենալու նուրբ արվեստը կամ «կարգին» Հայկոն էլի գնաց արձակուրդ
Հանրապետական կուսակցության անդամ Հովհաննես Խաչատրյանը գրում է.
Պարզվում է՝ Հայկոենք թքած ունեն Երևանի կառավարման վրա ու անձնական հարցերը ավելի կարևոր են։ Օրինակ, երբ վերջերս հստակ ձևակերպվեց, որ քաղաքապետը իրավունք չուներ իր լիազորությունները դնելու իր տեղակալի վրա, քանի որ օրենքով դա չի թույլատրվում, քաղաքապետին կարող է փոխարինել միայն նրա առաջին տեղակալը, ով ևս ավագանու անդամ է, նշվեց նաև, որ դա հանցագործություն է և նյութերը ուղարկվելու են դատախազություն՝ «կարգին» քաղաքապետը ծիծաղեց դրա վրա։
Կծիծաղի բա ինչ կանի, հազարավոր պրոբլեմներով քաղաքում նա արդեն որերորդ անգամ գնում է արձակուրդ, գնալուց էլ չի կարողանում 1-ին տեղակալին պարտադրի, որ նա մնա իրեն փոխարինող ու թքած ունենալով օրենք են խախտում։ Զավեշտալին այն է, որ 1-ին տեղակալ Հրաչյան Հայկոյի նման անձնական հարցերով էր բացակայում Երևանից, մեկնել էր Ստրազբուրգ դասերի, այլ ոչ թե Երևանի համար ինչ-որ հարցեր քննարկելու ու մեկնել էր Երևանի բյուջեյի հաշվին՝ սրան ոնց կպատասխանի խնչասեր մամլո խոսնակը։ Այսքանից հետո օրեր անց «կարգին» Հայկոն նորից գնում է արձակուրդ։ Հայկ ջան, էլ ոնց ասենք, եթե քո դրսի գործերը այդքան կարևոր են, զբաղվիր դրանցով, չի կարելի էսքան թքաց ունենալ Երևանի խնդիրների ու Երևանցիների վրա։
Վե՛րջ տվեք վոյաժներին ու թողեք գան մարդիկ, ովքեր նորմալ անձնվիրաբար ու արդյունավետ կաշխատեն։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
136043 դիտում
14:35 14-01-2019
«Կարգին Հայկոն» չկարողացավ ղեկավարել կարգին ձնամաքրման աշխատանքները Երևանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
2870 դիտում
22:54 06-07-2019
«Խոսքը աղավաղելու» նուրբ արվեստը և դրա հետևանքները. Սամվել Բաբայանի գրասենյակ
Այս բաժնից
673 դիտում
11:09 20-10-2024
Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Չաքմաքչյանի ստեղծագործություններով
871 դիտում
10:54 20-10-2024
Պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում. Մեսրոպ Առաքելյան
1627 դիտում
10:37 20-10-2024
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն