2436 դիտում
23:07 29-11-2019
ԱՍՀ նախարարության պատվիրակությունը ներկայացրել է Հայաստանը «Պեկին+25» նախարարական համաժողովին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը գլխավորել է հայաստանյան պատվիրակությունը՝ «Պեկին+25» Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների նախարարական համաժողովի շրջանակում։ Համաժողովի նպատակն է եղել ներկայացնել մասնակից երկրների՝ գենդերային հավասարության հաստատմանն ու կանանց հզորացմանն ուղղված ռազմավարական գործողությունները, ինչպես նաև հարթակ տրամադրել տարբեր ոլորտներում նորարարական լուծումների և փորձի փոխանակման համար։
Ինչպես տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, աշխատանքային հանդիպման ընթացքում Ժաննա Անդրեասյանը Կանանց համաչինական ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ քննարկել է հայ - չինական համագործակցության հեռանկարները՝ կարևորելով երկու երկրների կանանց հիմնահարցերով զբաղվող կազմակերությունների դերը փորձի փոխանակման և համատեղ օրակարգի ձևավորման գործում։
Նա նաև ներկայացրել է Հայաստանի փորձն ու հանձնառությունը՝ կանանց և տղամարդկանց իրավահավասարության ապահովման, Հայաստանում աղքատության վերացման և սոցիալական պաշտպանության բարելավման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, ինչպես նաև անդրադարձել Հայաստանում բարձր տեխնոլոգիաների բնագավառում երեխաների ակտիվ ներգրավվածությանը, տարբեր մարզերում աղջիկների ֆուտբոլային թիմերի ձևավորմանը:
Համաժողովի ավարտին մասնակից երկրների կողմից ընդունվել է հռչակագիր, որում ներառվել են նաև զինված հակամարտությունների գոտում բնակվող և դրանց հետևանքով տեղահանված կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության, սոցիալական պաշտպանության, առողջապահական ծառայությունների հասանելիության հարցերը։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
430 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
847 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում