211652_close_icon
views-count2299 դիտում article-date 14:48 01-12-2019

ԱՄՆ-ում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել, հայտնի է 9 զոհի մասին

ԱՄՆ-ի Հարավային Դակոտա նահանգում թեթև շարժիչով ինքնաթիռ է վթարի ենթարկվել, ինչի հետևանքով զոհվել է 9 մարդ։ Այդ մասին հայտնում է KSFY-ն՝ հղում անելով տեղի իշխանություններին։ Հայտնի է, որ օդանավը վթարվել է Չեմբերլեն քաղաքից դեպի հարավ ընկած գյուղական բնակավայրում։ Այն ուղևորվում էր դեպի Այդահո նահանգ։ Օդանավում եղել է 12 մարդ, ներառյալ օդաչուն։ Պարզվում են ավիաաղետի պատառները։ Կայքի տվյալներով՝ զոհվածների մեջ են գործարարներ Ջիմ և Քըրք Հանսենները, օդաչուն, 2 անչափահաս երեխաներ և 4 տղամարդ։

Նմանատիպ նյութեր