211652_close_icon
views-count73223 դիտում article-date 15:21 01-12-2019

Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասում բացվեց «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի 23-րդ մասնաճյուղը. զինվորներին անակնկալ մատուցվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասի 26/1 հասցեում իր դռները բացեց «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցի հերթական մասնաճյուղը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բացմանը ներկա էին սուպերմարկետի պատասխանատուները, և որ ամենակարևորն է՝ Դավիթաշեն վարչական շրջանի մեծ թվով բնակիչներ, ովքեր եկել էին իրենց երեխաների հետ։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում այցելուներն ասում էին. «Ուրախ ենք, որ վերջապես Դավիթաշեն վարչական շրջանում էլ ունեցանք «Նոր Զովք»-ի մասնաճյուղը, ու հիմա, առաջին հերթին, շահում ենք հենց մենք՝ ՝ բնակիչներս, որովհետև գաղտնիք ասած չենք լինի, եթե խոստովանենք, որ Դավիթաշենից գնում-հասնում էինք ուրիշ վարչական շրջաններ, որպեսզի «Նոր Զովք»-ից գնումներ կատարեինք։ Հիմա գոհ ենք, որ հենց մեր շրջանում կօգտվենք այս գեղեցիկ ու հարմարավետ սուպերմարկետից։ Վստահ ենք, որ երկար տարիներ ենք օգտվելու այս սուպերմարկետից ու վստահ ենք, որ ինչպես իրենց բոլոր մանսաճյուղերում, այստեղ նույնպես ամեն ինչ լինելու է քաղաքացու սրտով, այն է՝ ապրանքները լինելու են թարմ, սպասարկումը՝ բարձր մակարդակի, աշխատակիցները միշտ հոգատար մոտեցում են ցուցաբերելու սպառողներիս նկատամբ, և որ ամենակարևորն է՝ գիտենք, որ առավոտյան ժամը 8-ից մինչև կեսգիշեր բաց է լինելու»։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տեսականին շատ-շատ է՝ սկսած հացաբուլկեղենից, կաթնամթերքից, մսամթերքից, քաղցրավենիքից, միրգ-բանջարեղենից, վերջացրած տնտեսական առաջին անհրաժեշտության ապրանքներով։ Կարելի է ասել, բացումից հետո կանանց գործը թեթևացավ։ Նույնիսկ կին այցելուները կատակում էին՝ ասելով. «Հիմա արդեն ոչ թե մեր ամուսիններին կուղարկենք գնումներ կատարելու, այլ մենք ինքներս կգանք գնումների, թե չէ՝ վախտ էր լինում, մեր ամուսինները գնումներ էին կատարում, ապրանքը բերում էին, մեր սրտով չէր լինում։ Մաքրության մասին էլ խոսք լինել չի կարող, ամեն ինչ կատարվել է միջազգային չափանիշներին համապատասխան, պահպանվում են սանիտարահիգիենիկ բոլոր պայմանները, իսկ մեզ՝ շարքային սպառողներիս, ի՞նչ է պետք՝ որակյալ ապրանք, որակյալ սպասարկում, իսկ այդ ամենը մենք տեսնում ենք այսօր Դավիթաշենում բացված «Նոր Զովք» սուպերմարկետի՝ 23-րդ մասնաճյուղում։ Ֆոտոլրագրոը հայտնում է նաև, որ այսօր բացումից հետո մասնաճյուղի տնօրինությունն անակնկալ էր պատրաստել այն այցելուների համար, ովքեր իրենց ծառայությունն են կատարում բանակում։ Սուպերմարկետ այցելած զինվորներին անվճար հանձնեցին քաղցրավենիք, զինվորի առաջին անհրաժեշտության իրեր ու նրանց բարի ծառայություն մաղթելով՝ ճանապարհում էին կամ տուն (քանի որ զինվորներն օրինական արձակուրդի մեջ են) կամ զորամաս (ովքեր կարճաժամկետ արձակուրդից վերադառնում էին զորամաս)։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 422+
422+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր