7745 դիտում
09:32 02-12-2019
ՌԴ Չիտա մեկնող ավտոբուսի վթարից զոհերի թիվը հասել է 19-ի. մահացել է նաև վարորդը. Անդրբայկալի մարզում սգո օր է հայտարարվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանի Դաշնության Անդրբայկալի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվածների թիվը հասել է 19-ի: Այս մասին հայտնում է RBC-ն:
Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, մարզում սգո օր է հայտարարվել:
Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտովթարը տեղի է ունեցել ավտոբուսի անվադողի խափանման հետևանքով, ինչից հետո վարորդը կորցրել է ղեկի կառավարումը և տրանսպորտային միջոցը կամրջից ցած է ընկել:
Հիվանդանոցում մահացել է նաև ավտոբուսի վարորդը:
Նշվում է, որ վիրավորների մեջ կա հղի կին, ում վիճակն այս պահին գնահատվում է ծանր կայուն:
Զոհվածների և տուժածների հարազատներին շոկային վիճակից դուրս բերելու համար ներգրավվել է ևս 11 հոգեբան:
[url=https://shamshyan.com/hy/article/2019/12/01/1141860/]Հիշեցնենք[/url], որ Ռուսաստանի Դաշնության Անդրբայկալի մարզում խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել։
Ինչպես հաղորդում էր TACC գործակալությունը՝ հղում անելով ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայությանը, Սրետենսկից դեպի Չիտա մեկնող ավտոբուսը, որում եղել է 43 ուղևոր, Մոգոյտույ-Սրետենսկ-Օլոչի ավտոճանապարհի (երկարությունը 360 կմ է) 60-րդ կմ հատվածում անսպասելի դուրս էր եկել երթևեկելի գոտուց և կամրջից ընկել Կուենգա գետը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
17282 դիտում
09:49 12-06-2017
ՌԴ Չիտա տանող ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 12-ի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
5202 դիտում
23:47 26-08-2016
Իտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 278-ի. օգոստոսի 27-ը սգո օր է հայտարարվել
18052 դիտում
18:06 16-06-2017
Ռոստովի մարզում վթարված ավտոբուսի զոհերի թիվը հասել է 4-ի
Այս բաժնից
442 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
463 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1072 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN