211652_close_icon
views-count74173 դիտում article-date 11:20 02-12-2019

Արտակարգ դեպք Լոռու մարզում. Վանաձորում ընտանեկան խնջույքին չհրավիրելու պատճառով վիճաբանությունն ավարտվել է 2 հոգու դանակահարությամբ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:50-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը: Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ Վանաձոր քաղաքի Տավրոսի փողոցի բնակիչ, 23-ամյա Սարգիս Խարատյանը, ով հիվանդանոց է բերվել «որովայնի առաջնային պատի ծակած-կտրած թափանցող վերք» ախտորոշմամբ և Տավրոսի 20-րդ փողոցի բնակիչ, 50-ամյա Արթուր Խարատյանը: Բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վերջիններս գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություններ տալու: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 20:20-ի սահմաններում, Տարոն 2 շենքի մոտ ընտանեկան խնջույքին չհրավիրելու պատճառով տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Ա. Խարատյանի քրոջ որդին՝ Վանաձորր քաղաքի Տարոն 2 թաղամասի բնակիչ, 23-ամյա Ազատ Շահնազարյանը իր մոտ եղած դանակով հարվածել ու վնասվածքներ է պատճառել Ա և Ս. Խարատյաններին: Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նշված վիճաբանությանը մասնակացություն է ունեցել Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասի բնակիչ 27-ամյա Նարեկ Խարատյանը: Ոստիկանների ու քննիչների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների, այնուհետև բացատրական աշխատանքների արդյունքում այսօր՝ դեկտեմբերի 2-ին իրավապահներին է մեղայականով ներկայացել Ա. Շահնազարյանը: Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քննիչի որոշմամբ՝ Ա. Շահնազարյանը ձերբակալվել է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր