211652_close_icon
views-count4572 դիտում article-date 23:46 03-12-2019

Հոգու թռիչքը սահմաններ չունի. կայացել է Խարբերդի մասնագիտացված մանկատան «ՃԱԽՐՈՒԿ» էթնո երաժշտախմբի առաջին ելույթը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, կայացավ ԿՈՂՔ-ԿՈՂՔԻ ներառական փառատոնի շրջանակներում Խարբերդի մասնագիտացված մանկատան «ՃԱԽՐՈՒԿ» էթնո երաժշտախմբի առաջին ելույթը։ Երեխաների հետ աշխատանքը տարվել էր 2.5 ամիս։ Խմբի ստեղծման նախաձեռնող և ղեկավարներն են Աննա և Անահիտ Մխիթարյանները։ Երեխաների պրոֆեսիոնալ և հուզիչ կատարման վկայությունը ամբողջ դահլիճի հոտնկայս ծափահարություններն էին։ Ճախրուկներն այսպես են մտածում՝ ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք, իսկ հոգու թռիչքը չունի՛ սահմաններ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր