1838 դիտում
10:13 04-12-2019
Ինչու է երկարաձգվում Ապրիլյան քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «2019 թվականի մայիսի 31-ին խորհրդարանում ստեղծվել է 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ Նշենք, որ այն ստեղծվել էր վեց ամիս ժամկետով և պետք է ուսումնասիրության ենթարկեր ու համապատասխան քննություն անցկացներ Ապրիլ յան քառօրյայի վերաբերյալ։
Բնականաբար, վեցամսյա ժամկետը լրացել է, ու երեկ հայտնի դարձավ, որ հանձնաժողովի գործունեության ժամկետը ևս վեց ամսով երկարաձգելու հարցը ընդգրկված է ԱԺ ընթացիկ քառօրյայում։
Ըստ էության, ստացվում է այնպես, որ անցած վեց ամիսների ընթացքում հանձնաժողովն այդպես էլ ոչ մի շոշափելի արդյունք չի արձանագրել ու որևէ «սենսացիոն» բացահայտման չի հանգել։
Այս առումով «Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ հանձնաժողովի աշխատանքները երկարացնելու հարցը պարզապես քաղաքական նպատակներ է հետապնդում, քանի որ սա արվում է, որպեսզի իմիտացիա ստեղծվի, թե գերկարևոր աշխատանքով են զբաղված և լուրջ բացահայտումներ են պատրաստվում անել։
Տեղեկատվության համաձայն, դա արվում է գլխավորապես քաղաքական օրակարգում Ապրիլյանի ու ռազմական ոլորտում ուսումնասիրության թեման հանրային ուշադրության կենտրոնում պահելու համար։ Եթե հավելենք, որ Ապրիլյան պատերազմի հետ կապված իր կարծիքը հայտնել և բաց տեքստով հստակ պարզաբանումներ է ներկայացրել նաև Պնախարար Դավիթ Տոնոյանը, պատկերը դառնում է ընդհանրական»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1711 դիտում
10:37 06-04-2021
Ինչու չի հրապարակվում Ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցը. «Փաստ»
2388 դիտում
13:30 26-07-2018
Ամառային զորակոչի ժամկետը երկարաձգվում է մինչև օգոստոսի 11-ը
17120 դիտում
13:40 20-09-2018
Հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգվում է ոչ թե 2, այլ 1 տարով
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3232 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը