211652_close_icon
views-count2747 դիտում article-date 20:46 04-12-2019

Սերժ Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչում, ունի շատ հիմնավոր կարծիք՝ իր նկատմամբ կատարվում է քաղաքական հետապնդում․ 3-րդ նախագահի պաշտպան Ամրամ Մակինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ [url=https://www.tert.am/am/news/2019/12/04/interview/3156714?fbclid=IwAR0b5G-w7I2QTfOS1huGFRZq-FoQAJXEu7ixW1HZscoUwgugW2IIm81rYlw]Tert.am[/url]–ի լրագրող Բեթղեհեմ Արաբյանը ուղիղ եթերում զրուցում է Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանի հետ։ Հիշեցնենք, որ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր