4538 դիտում
23:11 22-01-2020
Շատ բացասաբար եմ վերաբերվում Հրայր Թովմասյանի հեռախոսային խոսակցությունների հնարավոր գաղտնալսմանը․ սա Սահմանադրությամբ անձեռնմխելիությամբ օժտված անձի իրավունքները խախտելու ևս մեկ քայլ է․Ամրամ Մակինյան. Tert.am
[url=https://www.tert.am/am/news/2020/01/22/amram/3191371?fbclid=IwAR2LrhvPg1MzUmKep1eFDjMEoYVZuyUxSKD5nG76c2Q7qV8GVlTXGfUUPfQ]Tert.am[/url]-ը գրում է.
Շատ բացասաբար եմ վերաբերում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հեռախոսի հնարավոր գաղտնալսմանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով մամուլում այսօր տարածված տեղեկությունը, թե Հատուկ քննչական ծառայությունն սկսել է գաղտնալսել Հրայր Թովմասյանի հեռախոսը։
«Ես արձանագրում եմ, որ սա ևս մեկ քայլ է Սահմանադրությամբ անձեռնամխելիությամբ օժտված անձի իրավունքները խախտելու»,- ասաց նա։
Պաշտպանը հայտնեց, որ Հրայր Թովմասյանին գաղտնալսելու մասին տեղեկություններին ինքը ևս ծանոթացել է մամուլի հրապարակումներից։
«Դեռևս քննարկում ենք, թե ինչպես ենք արձագանքելու, բայց, անպայման, արձագանքելու ենք մամուլի այդ տեղեկություններին։ Եթե վերացականորեն ընդունենք, որ այդ գործողությունն իրականում կատարվել է, դա փակ ռեժիմով է կատարվում, պաշտպանական կողմն իհարկե մասնակից չի լինում այդ դատական նիստին, ես էլ ձեզ նման տեղեկացել եմ լրատվամիջոցներից»,- հայտնեց Ամրամ Մակինյանը։
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/01/22/amram/3191371?fbclid=IwAR2LrhvPg1MzUmKep1eFDjMEoYVZuyUxSKD5nG76c2Q7qV8GVlTXGfUUPfQ]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
13963 դիտում
17:12 08-12-2020
Մեկ օրվա ընթացքում վարչապետի հրաժարականի հայտարարությանը միացել է ավելի քան 500 փաստաբան. Ամրամ Մակինյան
2618 դիտում
10:45 26-06-2015
Այս տարի բյուջեից մոտ 101 միլիոն դրամ է տրամադրվելու Աժ պատգամավորների հեռախոսային խոսակցությունների համար. ՉԻ
Այս բաժնից
889 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
784 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին