211652_close_icon
views-count38413 դիտում article-date 23:19 04-12-2019

Աբու Դաբիի թագաժառանգը երբևէ չի այցելել Հայաստան. ԱՄԷ դեսպանատուն. newmedia.am

ԱՄԷ-ի դեսպանատունը Հայաստանում պարզաբանում է տարածել. Աբու Դաբիի թագաժառանգը երբևէ չի այցելել Հայաստան: Ինչպես հաղորդում է [url=https://newmedia.am/am/news/2579?fbclid=IwAR0kQv2XL3hujecUPfOGjz8-2tUt6PtB1DXU4qhh60d2AefuqTge3bGZcCA]newmedia.am[/url]-ը, այս մասին տեղեկացնում է Տեղեկատվության ստուգման կենտրոնը։ «Երեկ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը նշել էր, որ հեղափոխությունից հետո իր հրավերով Հայաստան են եկել Աբու Դաբիի թագաժառանգն ու Արաբական Միացյալ Էմիրությունների «Ռոտանա» հյուրանոցային ցանցի սեփականատերը, որոնք ցանկություն են հայտնել Հայաստանում ներդրումներ կատարել, սակայն Երևանի քաղաքապետի ու Երևանի գլխավոր ճարտարապետի հետ հանդիպումը հաջող չի անցել: Պատգամավորի խոսքերով՝ վերջինս անձամբ էր խոսել Նիկոլ Փաշինյանի հետ՝ հանդիպման կազմակերպման համար։ Այս կապակցությամբ հարկ է նշել, որ Հայաստանում՝ Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատան փոխանցմամբ՝ Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանը երբևէ չի այցելել Հայաստան։ 2019 թվականի ամռանը Հայատան է ժամանել ԱՄԷ-ի նախագահի որդին` շեյխ Սուլտան բին Խալիֆա Ալ-նահյանը, որը, սակայն, չի հանդիսանում Աբու Դաբիի թագաժառանգը։ Դեսպանությունից «Տեղեկատվության ստուգման կենտրոնին» նաև հայտնեցին, որ նախագահի որդին Հայասատան եկել է բիզնես այցով և իրենք պաշտոնական որևէ հանդիպում չեն կազմակերպել։ Թագաժառանգի՝ Հայաստնում երբևէ չլինելու հանգամանքը հաստատում են նաև Արտաքին գործերի նախարարությունից»։

Նմանատիպ նյութեր