211652_close_icon
views-count19838 դիտում article-date 11:36 04-12-2019

Դատարկ-դատարկ թող չխոսեն, Աբու Դաբիի թագաժառանգը ապրիլի 26-ին՝ 18 հոգով, սեփական ինքնաթիռով ժամանել է Հայաստան, «Զվարթնոցում» ստուգեք. Գագիկ Ծառուկյան. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/12/04/Tsarukyan/3156127?fbclid=IwAR1pn2hLMrL5fvA7CJXKHG0FDP6w0MBrtmIE4CiACRLd3oSRcMFu57iB_gA]Tert.am[/url]-ը գրում է. Աբու Դաբիի թագաժառանգն ապրիլի 26-ին՝ 18 հոգով, սեփական ինքնաթիռով ժամանել է Հայաստան: «Զվարթնոց» օդանավակայանում կարող եք ստուգել: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի այն դիտարկմանը, թե որևէ շեյխ Հայաստան չի ժամանել, այլ եղել է նրա ներկայացուցիչ: Այդ մասին գրառումներ են տարածում նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները: Հիշեցնենք, որ երեկ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ «Ռոտանա» ցանցի տերը ցանկանում էին Երևանում անվճար հիվանդանոց և հյուրանոցներ հիմնել, բայց քաղաքապետի ու գլխավոր ճարտարապետի հետ հանդիպումից հիասթափված հեռացան: Հայկ Մարությանն էլ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց, որ ներդրողներին ասել է՝ կարող են ցանկացած դիմումով ներկայանալ, սակայն, ըստ նրա, մինչև օրս ոչ մի գրավոր դիմում չեն ստացել։ «Պարոն Ծառուկյան, ամենայն հարգանքով, դուք չեք տիրապետում ինֆորմացիային, որովհետև Ձեր հյուրանոցի կառուցումը կասեցվել է ձեր հարևանի դատարան դիմելու պատճառով: Դատարանը, որպես հայցի ապահովման միջոց, կասեցրել է այդ շինարարությունը»,- ասաց նա։ Պատասխանելով Մարությանի դիտարկմանը, թե տեղեկությանը չի տիրապետում, Ծառուկյանը լրագրողներին փաստաթուղթ ցույց տվեց, որը վերաբերում էր հյուրանոցի կառուցմանը և ս.թ. ապրիլի 19-ին ստորագրված էր Հայկ Մարությանի կողմից. «Ծառուկյանն ամեն ինչի տիրապետում է, ամեն ինչ գիտի, ամեն ինչ խոսում է իրականապես, և երեկ ես կառավարչին հանձնարարել եմ, նա թուղթը ներկայացրել է, որ քաղաքապետն ինքը չի տիրապետում: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը թող մի պահ պատկերացնի, որ Երևանի քաղաքապետարանը թատրոնի շենքն չէ և հիշի իր խոստումները քարոզարշավի ժամանակ»: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/12/04/Tsarukyan/3156127?fbclid=IwAR1pn2hLMrL5fvA7CJXKHG0FDP6w0MBrtmIE4CiACRLd3oSRcMFu57iB_gA]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր