211652_close_icon
views-count3084 դիտում article-date 09:37 05-12-2019

Թագուհի Ղազարյանի քույրն՝ ընդդեմ Մանվել Գրիգորյանի եղբորորդու. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի քույրը՝ Մարգարիտա Ղազարյանը, պատրաստվում է «Իմ քայլի» կողմից իր թեկնածությունն առաջադրել Արմավիրի մարզի Արշալույս համայնքում հաջորդ տարվա գարնանը կայանալիք համայնքապետի ընտրություններում: Արշալույսի համայնքապետը արդեն 12 տարի գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդի Զարզանդ Գրիգորյանն է, ում հորեղբայր Մանվելը երեք անգամ փորձել է թույլ չտալ գյուղապետ ընտրվել ու միշտ պարտվել է: Հետաքրքիր է, «Իմ քայլը» և Մանվել Գրիգորյանի կողմնակիցները ընտրություններին կմասնակցեն առանձի՞ն, թե՞ կհամախմբվեն ընդհանուր հակառակորդին հաղթելու գաղափարի շուրջ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր