1564 դիտում
16:52 05-12-2019
Մարդու իրավունքների պաշտպանը ներգրավել է կողմ պետական գնումներին մասնակցած գործարարի բողոքի քննությանը. բողոքը բավարարվել է
Մարդու իրավունքների պաշտպանը կրկին ներգրավվել է կողմ պետական գնումների հետ կապված բողոքի քննության նիստին։
Մասնավորապես, գործարար կազմակերպություններից մեկի ղեկավարը, համաձայն չլինելով կենցաղային թափոնների կոնտեյներների ձեռքբերման նպատակով կազմակերպված հրատապ բաց մրցույթի արդյունքներին, դիմել էր պետական գնումների բողոքները քննող անձին՝ միաժամանակ ներկայացնելով միջնորդություն Մարդու իրավունքների պաշպանին՝ բողոքի քննությանը որպես կողմ ներգրավելու համար։
2019 թվականի հոկտեմբերի 30-ին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը մասնակցել է բողոքների քննությանը որպես կողմ և ներկայացրել Պաշտպանի դիրքորոշումը բողոքի վերաբերյալ։
Պետական գնումների հետ կապված բողոքներ քննող անձի կողմից հրատապ բաց մրցույթին մասնակցած կազմակերպության ներկայացրած բողոքը բավարարվել է։
[b]ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի
Հանրային կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
2890 դիտում
11:08 23-07-2019
Պետական գնումների բողոքի քննությանը ՄԻՊ-ն առաջին անգամ ներգրավվել է որպես կողմ
Այս բաժնից
772 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
805 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»