211652_close_icon
views-count1540 դիտում article-date 15:43 26-03-2021

ՄԻՊ ներկայացուցիչը ներգրավվել է կողմ պետական գնումներին մասնակցած գործարարի բողոքի քննությանը. բողոքը բավարարվել է

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը ներգրավվել է պետական գնումների հետ կապված բողոքի քննության նիստին։

Նիստին քննարկվել է այն հարցը, որ պատվիրատու կազմակերպության գրության հիման վրա Ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է գործարարին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու ընթացակարգ։

Ըստ պատվիրատուի՝ մասնակիցը մրցույթին ներկայացրել է հրավերով նախատեսված տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող բնութագրերով ապրանք։

Գնահատող հանձնաժողովը մասնակցից պահանջել է շտկել անհամապատասխանությունը, ինչը չի իրականացվել։
Գործարարի պնդմամբ՝ ընկերությունը գնումների գործընթացին մասնակցել է համարժեք ապրանքով, հետևաբար չափորոշիչների ոչ ամբողջական համընկնում հնարավոր էր։

Նիստի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը ներկայացրել է հօգուտ տնտեսվարողի դիրքորոշումը մասնակցին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու հիմքերի բացակայության վերաբերյալ։ Արդյունքում տնտեսվարողը չի ներառվել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։

Նմանատիպ նյութեր