211652_close_icon
views-count53778 դիտում article-date 15:18 05-12-2019

Արտակարգ դեպք «Մոր և մանկան առողջության պահպանման» կենտրոնում. մայրը պնդում է, որ բժիշկների մեղքով իր զույգ պտուղներից մեկը մահացել է

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 4-ին, ոստիկանության կենտրոնական բաժին դիմած Երևանի բնակիչ, 38-ամյա Մերի Հ.-ի հաղորդման փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ նոյեմբերի 29-ին վիրահատության ժամանակ Մաշտոցի պողոտայում գործող «Մոր և մանկան առողջության պահպանման» գիտահետազոտական կենտրոնում բժիշկների կողմից նշանակվել են սխալ ներարկումներ և վաղաժամ կեսարյան հատումը կայացվել էանփույթ, ինչի հետևանքով վիրահատության ժամանակ իր զույգ պտուղներից մեկը մահացել է: [b]Քիչ առաջ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը էլեկտրոնային նամակ է ստացել «Մոր և մանկան առողջության պահպանման» կենտրոնից, որը ներկայացնում ենք ստորև. «Սույնով ներկայացնում ենք «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» ՓԲԸ-ի պարզաբանումը՝ կապված 05.12.2019թ.-ին ժամը 15:18 ձեր կայքում տեղադրված «Արտակարգ դեպք «Մոր և մանկան առողջության պահպանման» կենտրոնում. մայրը պնդում է, որ բժիշկների մեղքով իր զույգ պտուղներից մեկը մահացել է» խորագրով նյութի հետ (https://shamshyan.com/hy/article/2019/12/05/1142206/): Անձնական տվյալների գաղտնիությունն ապահովելու նպատակով զերծ ենք մնում անձի ինքնությունը բացահայտող որևէ տեղեկություններ հայտնելուց։ Նյութում տեղ գտած տեղեկության կապակցությամբ հայտվում ենք, որ հղին 29.11.2019թ. առավոտյան ուղղորդվել է հերթական գերձայնային հետազոտության իրեն հսկող տարածքային կանանց կոնսուլտացիայի բժշկի կողմից: Հետազոտության ընթացքում ախտորոշվել է. - հղիություն, 35 շաբաթ 4 օր, - զույգ պտուղ, - վիճակ՝ երկու կեսարյան հատումներից հետո, - երկրորդ պտղի արտահայտված բրադիկարդիա՝ սրտի աշխատանքի խիստ արտահայտված դանդաղում` (35-50 զարկ/րոպեում): Մինչ գերձայնային հետազոտության գալը` 3-4 օր առաջ հղին կանանց կոնսուլտացիայի բժշկի խորհրդով և վիրահատող բժշկի համաձայնությամբ, ստացել է Բետամետազոն դեղամիջոցը` ըստ ընդունված սխեմայի: Բետամետազոն (Դեքսամետազոն) դեղամիջոցը պարտադիր նշանակվում է հղիներին բոլոր այն դեպքերում, երբ սպասվում է վաղաժամ ծննդաբերություն`որպես պտղի թոքերի հասունացմանը նպաստող միջոց: Գերձայնային հետազոտության ժամանակ պտուղներից մեկի մոտ արձանագրվել է պորտալարի փաթաթում և սրտի ռիթմի արտահայտված դանդաղում` 35-50 զարկ/րոպեում: Նորմայում այդ հաճախականությունը պետք է լինի 120-160 զարկ/րոպեում: Այդ պահից հղին անմիջապես հոսպիտալացվել է և մոտավորապես կես ժամ անց կատարվել է կեսարյան հատում: Ծնվել են արական սեռի երկու անհաս երեխաներ, որոնցից երկրորդի մոտ բացակայել են սրտի զարկերը և այլ կենդանածնության նշանները: Այս փաստը ֆիքսվել է վիրահատարանում գտնվող 3 նեոնատոլոգների կողմից: Անմիջապես տեղեկացվել է երեխաների հայրը, որը նեոնատալ բաժանմունքում տեսել է նաև մահացած երեխային և լուսանկարել: Մոր կողմից կատարվել է փաստը հաստատող համապատասխան գրանցում: Ստացվել է բանավոր համաձայնություն կատարել մահացած պտղի համապատասխան հետազոտություններ` մահվան պատճառը ճշտելու համար: Հետվիրահատական շրջանը ընթացել է հարթ: Դուրս է գրվել 3-րդ օրը` առողջ երեխայի հետ միասին` բավարար վիճակում: Պնդում ենք, որ «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» ՓԲԸ-ի անձնակազմի կոմից նշված գործողություններ կատարելու ընթացքում որևէ բժշկական սխալ թույլ չի տրվել։ Բոլոր գործողությունները կատարվել են ըստ ընդունված մասնագիտական ստանդարտների։ Կարծում եմ ձեր կողմից հոդվածում նշված տեղեկությունը հանրության կողմից ճիշտ ընկալելու համար օգտակալ կլինի տեղեկացնել նաև «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» ՓԲԸ-ի դիրքորոշման մասին։ Հարգանքով, Պրոֆեսոր Գ․Գ․ Օկոև Տնօրեն»։[/b] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր