1922 դիտում
09:49 06-12-2019
Դատավորները դժգոհում են՝ ով է զտելու 3-րդ իշխանությունը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին փոխարինելու եկավ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որին վերապահված է նաեւ դատավորների բարեվարքության ստուգումը, սակայն չափորոշիչները դեռ հստակ չեն:
Վերջին օրերին շատ դատավորներ ներքին քննարկումներում դժգոհել են, թե ում է վստահված 3-րդ իշխանության զտումը. մի հանձնաժողովի, որի նախագահը աշխատել է դրամաշնորհներով, այսինքն` վարձատրվել է ոչ թե իր կատարած աշխատանքի դիմաց, այլ նախապես ստացել է դրամաշնորհ եւ իրականացրել է այն տրամադրողի քաղաքական գիծը:
Բացի այդ, դատավորները վստահ են, որ խնդիր է դրված դատական իշխանության ոչ թե 30-50 տոկոսի, այլ ամբողջ կազմով լիազորությունների դադարեցման, որը կխաթարի 3-րդ իշխանության անխափան գործունեությունը:
Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի հետ, որը հակադարձեց. «Դրամաշնորհ ստացել է նաեւ ՀՀ կառավարությունը, նախկինում էլ Արդարադատության խորհուրդը, ԲԴԽ-ն… ուրեմն դատական իշխանությունը դա իրենց վերաբերելի համարո՞ւմ է»: Նա հիշեցրեց, որ իրենք ընդամենը հայտարարագրերի ուսումնասիրությամբ են զբաղվելու»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1360 դիտում
18:16 08-04-2023
Դատավորները ցույց տվեցին, որ դատական իշխանությունը դեռ կենդանի է և ապաքինման հույս դեռ կա. Ռուբեն Վարդազարյան
Այս բաժնից
1084 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1114 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
769 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»