951 դիտում
12:24 07-12-2019
Մեկնարկել է «Արտակարգ իրավիճակներում առողջապահական խնդիրների նկատմամբ տեղական համայնքների դիմակայունության բարձրացում Հարավային Կովկասում» տարածաշրջանային ծրագիրը
Դեկտեմբերի 6-ին, ժամը 10:00-ին, Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) Կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ «Արտակարգ իրավիճակներում առողջապահական խնդիրների նկատմամբ տեղական համայնքների դիմակայունության բարձրացում Հարավային Կովկասում» ծրագրի մեկնարկի միջոցառումը։
Աղետները, ճգնաժամերը և այլ արտակարգ իրավիճակները հաճախ զգալի ազդեցություն են ունենում մարդկանց առողջության վրա՝ նաև դառնալով մահվան պատճառ։
Ծրագիրը, որն իրականացվելու է Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերում և Երևանում, նպատակ ունի բարձրացնելու համայնքների դիմակայունությունը՝ բնակչության առողջության վրա աղետների և արտակարգ իրավիճակների բացասական ազդեցությունը և հետևանքները նվազեցնելու համար, ինչպես նաև բարելավելու համաճարակներին դիմակայելու, առաջին օգնության, հոգեբանական աջակցության կարողությունները։
Ծրագրի շնորհիվ հանրապետության ամենախոցելի համայնքները կզարգացնեն առողջապահական ռիսկերը և արտակարգ իրավիճակների ու աղետների հետևանքները կառավարելու կարողությունները։ Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորները, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներակայացուցիչները նույնպես նոր գիտելիքներ ձեռք կբերեն աղետների և ճգնաժամերի առողջապահական հետևանքներին արձագանքելու ոլորտում։
Դրան հասնելու համար կիրականացվեն հետևյալ գործողությունները․
• կարողությունների կառուցմանն ուղղված բազմասեկտոր համայնքակենտրոն գործողություններ,
• համայնքային սանիտարահամաճարակային հսկողության համակարգեր,
• աղետներին արագ արձագանքելու նպատակով արտակարգ իրավիճակների ժամանակ անհրաժեշտ առողջապահական պարագաների պահուստային ֆոնդեր,
• Տեղական առողջապահական մարմիններին աջակցելու նպատակով միջազգային Առողջապահական կանոնակարգերի իրականացման և միջոլորտային համակարգման մեխանիզմները բարելավելու քաղաքականության մշակում։
«Արտակարգ իրավիճակներում առողջապահական խնդիրների նկատմամբ տեղական համայնքների դիմակայունության բարձրացում Հարավային Կովկասում» ծրագիրն իրականացվելու է մինչև 2020 թվականի սեպտեմբեր ամիսը` ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ և Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի (ԿԽՄՖ) հետ համագործակցությամբ։
———————————————————————————————————————
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է Շարժման հիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։
Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, Հայկական Կարմիր խաչի ընկերությունն արդեն 99 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ – առողջապահություն, առաջին օգնություն, երիտասարդական, մարդասիրական արժեքների տարածում և այլն:
ՀԿԽԸ առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
2803 դիտում
15:31 18-07-2018
«Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» ծրագրի իրականացման համար ԵՄ-ն 3 մլն եվրո է հատկացրել
Այս բաժնից
397 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
544 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
925 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ