Նաիրա Հարությունյանը ճանաչվել է տարվա լավագույն մամուլի խոսնակ,
Երեկ տեղի է ունեցել «AAD.am» կայքի 10-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը:
Միջոցառման ընթացքում ամենատարբեր անվանակարգերում շնորհվել են պատվոգրեր և մրցանակներ:
Կայքը ուսումնասիրել եւ գնահատել է այն կառույցների, այն մարդկանց գործունեությունը, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքում քաղաքացիների կողքին են:
Մրցանակաբաշխությանն ի թիվս այլ անձանց մրցանակի է արժանացել նաև ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի պատասխանատու Նաիրա Հարությունյանը:
Հարությունյանն ճանաչվել է տարվա լավագույն մամուլի խոսնակ: