2482 դիտում
19:03 07-12-2019
Ռուսաստանում ալկոհոլային թունավորումից մահացության ցուցանիշը 9 ամսում ավելացել է մոտ 12%-ով
Ռուսաստանում այս տարվա 9 ամսվա ընթացքում ալկոհոլից պատահական թունավորման հետևանքով մահացել է 5010 մարդ, ինչը 11,9%-ով ավելի է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Ալկոհոլի ազգային քաղաքականության մշակման կենտրոնի տվյալներով՝ այս ցուցանիշը հավասար է 100 000 բնակչության շրջանում 4,6 մարդու թունավորումից մահվանը: Այս մասին տեղեկացնում է [url=https://www.interfax.ru/russia/687032]interfax.ru[/url] կայքը:
Բացի այդ, անորոշ միտումներով ալկոհոլային ազդեցությունից և թունավորումից մահացության թիվը կազմել է 1433 մարդ, որը 15,9 %-ով ավելի է մեկ տարի առաջվանից:
Հիվանդությունների միջազգային դասակարգման համաձայն՝ «անորոշ միտումներով ալկոհոլային թունավորում» ախտորոշումը նշանակում է, որ առկա տեղեկատվությունը բավարար չէ բժշկական և իրավաբանական փորձագետների համար, որպեսզի եզրակացություն կազմեն, թե դա եղել է դժբախտ դեպք, ինքնավնասում, թե բռնություն՝ սպանելու կամ առողջությանը վնաս հասցնելու նպատակով: Ախտորոշման համար սահմանված չափանիշներ դեռևս գոյություն չունեն:
Նմանատիպ նյութեր
3154 դիտում
18:12 10-09-2020
Ալկոհոլային թունավորումից մահացածների թիվն ավելացել է
1350 դիտում
19:46 14-01-2015
Հնդկաստանում ալկոհոլային թունավորումից մարդիկ են մահացել
Այս բաժնից
898 դիտում
14:25 19-01-2025
Արևմուտքը փորձում է Սերբիայում «գունավոր հեղափոխություն» կազմակերպել. նախագահ Վուչիչ
772 դիտում
13:56 19-01-2025
Գազայի հատվածում ուժի մեջ է մտել hրդադարի ռեժիմը
835 դիտում
13:31 19-01-2025
Առնվազն վեց բերման ենթարկված Թբիլիսիում «փակ դիմակներով» ցույցերի ժամանակ