Ժիրինովսկին Ելցինին մեղադրել է Ռուսաստանի պատմության մեջ ամենասարսափելի հանցագործության մեջ
ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին 1991 թվականին ստորագրված ԽՍՀՄ փլուզման վերաբերյալ Բելովեժյան համաձայնագիրն անվանել է Ռուսաստանի պատմության մեջ ամենասարսափելի հանցագործությունը։
Այդ մասին նա գրել է Telegram-ալիքում։
Ժիրինովսկու կարծիքով՝ Բորիս Ելցինը, Լեոնիդ Կրավչուկը և Ստանիսլավ Շուշկևիչը, ովքեր այդ ժամանակ հանդիսանում էին ՌԴ-ի, Բելառուսի և Ուկրաինայի նախագահները, անհրաժեշտ լիազորությունները չեն ունեցել՝ Խորհրդային Միության փլուզման մասին հայտարարելու։
Նրա խոսքով՝ դրա համար չկային ոչ բարոյական և ոչ էլ տնտեսական հիմնավորումներ. «Մարդկության պատմության մեջ թեկուզև քիչ չեն եղել ռազմական ու պետական հեղաշրջումներ, սակայն ոչ ոք երբեք չի հայտարարել պետության փլուզման մասին»։
Ժիրինովսկին 1991 թվականի դեկտեմբերին տեղի ունեցածն անվանել է «իշխանության բռնազավթում»։