3060 դիտում
16:32 09-12-2019
Պոլսի հայ համայնքը պատրիարք է ընտրում. նախնական արդյունքների հրապարակումից հետո մեծ շանսեր ունի Սահակ Մաշալյանը
2019թ. դեկտեմբերի 8-ին Պոլսի հայ համայնքը պատրիարք էր ընտրում: Թեև պաշտոնապես Պոլսի հայոց պատրիարքի անունը հայտնի կդառնա դեկտեմբերի 11-ին անցկացվելիք ընտրության օրը, բայց արդեն Նախաձեռնակ մարմնի կողմից նախնական արդյունքների հրապարակումից հետո պարզ է, թե ով հաղթելու ավելի մեծ շանսեր ունի, գրում է [url=https://www.ermenihaber.am/am/news/2019/12/09/%D5%8A%D5%B8%D5%AC%D5%BD%D5%AB-%D5%BA%D5%A1%D5%BF%D6%80%D5%AB%D5%A1%D6%80%D6%84/171337]Ermenihaber.am[/url]-ը:
Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունը երկաստիճան է: Նախ ընտրվում են պատվիրակներ՝ հոգևորական դասից և համայնքի անդամներից: Հոգևորական պատվիրակները, որոնք 17 են, ընտրվել են դեկտեմբերի 7-ին ընդհանուր կրոնական ժողովի կողմից, իսկ համայնքի պատվիրակները՝ 103 հոգի ընտրվել են դեկտեմբերի 8-ին:
Ըստ նախաձեռնակ մարմնի ներկայացրած տվյալների՝ դեկտեմբերի 8-ին հաղթել են նարնջագույնները՝ պատրիարքի տեղապահ Սահակ եպս. Մաշալյանին կողմնակիցները: Վերջինները ստացել են 9008 ձայն, իսկ մանուշակագույնները՝ Արամ արք. Աթեշյանի կողմնակիցները 3529 քվե: Այս նախնական արդյունքներից ելնելով՝ դեկտեմբերի 11-ին կայանալիք պատրիարքի ընտրությանը Մաշալյանին աջակից պատվիրակները թիվը 89 կլինի, իսկ Աթեշյանը ներկայացնող պատվիրակները՝ 12-ը, ևս մեկ հոգի ընտրվել է որպես անկախ պատվիրակ: Պետք է նշել, որ 753 քվե անվավեր է եղել և 376 հոգի դատարկ ծրար է նետել քվեատուփը՝ այդ կերպ հավանաբար բողոք է արտահայտվել պետության կողմից կիրառված սահմանափակումների դեմ:
Ըստ ներկայացված տվյալների՝ ընտրությանը մասնակցել է 13704 ընտրող:
Ձայների այս մեծ տարբերերությունը խոսում է այն մասին, որ դեկտեմբերի 11-ին անակնկալներ չեն լինի և նախնական տվյալներով ընտրվելու ամենամեծ շանսերն ունի Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:
Նմանատիպ նյութեր
3029 դիտում
13:14 04-07-2019
Պոլսո պատրիարքարանում պատրիարքի տեղապահ ընտրվեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանը
3856 դիտում
23:32 23-08-2019
Էրդողանի հրամանագրով Սահակ եպս. Մաշալյանը սքեմ կրելու արտոնություն է ստացել
Այս բաժնից
1126 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
904 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են