1539 դիտում
18:10 09-12-2019
ՈՒԵՖԱ-ի մարզչական արտոնագրերի թարմացման առաջին դասընթացը մեկնարկեց
Դեկտեմբերի 9-ին՝ Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում, մեկնարկեց ՈՒԵՖԱ-ի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից կազմակերպված մարզչական արտոնագրերի թարմացման առաջին դասընթացը:
Բացման խոսքով հանդես եկավ ՈՒԵՖԱ ֆուտբոլային կրթության բաժնի ղեկավար Ֆրանկ Լուդոլֆը, ով ողջունեց նման աննախադեպ միջոցառման անցկացումը Երևանում:
ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը ներկայացրեց իր կողմից ստեղծված Մարզումային ազգային ծրագիրը, իսկ ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի պետ, ՀՖՖ Գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը ներկայացրեց ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի գործառույթները և ՀՖՖ 2019-2025 թթ. ռազմավարությունը:
ՀՖՖ Ֆուտբոլի «Լիդս Յունայթեդ» թիմի տնօրեն Վիկտոր Օրտան ներկայացրեց բարձրակարգ ակումբում ֆուտբոլային կամ մարզական տնօրենի գործունեությունը:
Բժշկական գիտությունների դոկտոր, մարզական սննդի մասնագետ Անտոնիո Էսկրիբանո Սաֆրան և կլինիկական սննդի ոլորտում բժշկության մագիստրոսի աստիճան ունեցող Անտոնիո Էսկրիբանո Օկոնը, որոնք Եվրոպայի լավագույն մասնագետներն են մարզական սննդաբանության ասպարեզում, պատմեցին ֆուտբոլիսների ճիշտ սննդակարգի մասին:
Միջոցառման ընթացքում կազմակերպվեց նաև կլոր սեղան-քննարկում Հայաստանի 2018/2019 թթ. մրցաշրջանի չեմպիոն և գավաթակիր թիմերի գլխավոր մարզիչներ Վարդան Մինասյանի և Աբրահամ Խաշմանյանի մասնակցությամբ: Ներկաները հնարավորություն ունեցան նաև իրենց հարցերն ուղղել մարզիչներին:
Սեմինարը կշարունակվի նաև վաղը: Միջոցառմանը ներկա մարզիչները կստանան իրենց թարմացված արտոնագրերը:
Նմանատիպ նյութեր
1981 դիտում
18:33 03-12-2019
Մարզական լրագրողները հնարավորություն կստանան լուսաբանել մարզչական արտոնագրերի թարմացման դասընթացը
1766 դիտում
22:53 17-05-2021
Մեկնարկեց ՈՒԵՖԱ/ՀՖՖ Մարզչական ՊՐՈ կարգի արտոնագրի դասընթացը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1481 դիտում
16:31 24-03-2014
Մեկնարկեց ՀՖՖ մարզչական Բ արտոնագրի դասընթացը
Այս բաժնից
1747 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը
1435 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1234 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին