1634 դիտում
19:02 10-12-2019
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա է գտնվել ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի տարեվերջյան ամփոփիչ ժողովին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Դեկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բերեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում անցկացվող Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի տարեվերջյան ամփոփիչ ժողովի մասնակիցներին:
Հանդիպումն սկսվեց միասնական Տերունական աղոթքով և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի ողջույնի խոսքով: Մուշեղ Սրբազանը կարևոր համարեց Կլոր սեղան հիմնադրամի կողմից տարաբնույթ ծրագրերի իրականացումը, որոնց շնորհիվ մեկ գաղափարի շուրջ են հավաքվում Եկեղեցիների և տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Սրբազանի խոսքով` հիմնադրամն իր գործունեությամբ իրականացնում է Քրիստոսի` միմյանց սիրելու կարևորագույն պատգամը:
Այնուհետև ներկաներին իր հայրապետական օրհնությունն ու պատգամը փոխանցեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ գնահատանքով անդրադառնալով 22 տարվա այն արգասավոր գործունեությանը, որ Մայր Աթոռի և Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի կողմից հաստատված Կլոր սեղան հիմնադրամն իրականացրել է Եկեղեցիների և տարբեր կազմակերպությունների հետ համատեղ` ծառայելով մեր ժողովրդի և հայրենիքի կարիքներին:
Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցների և թեմերի հետ արդյունավետ համագործակցությունը:
«Այս տարիների ընթացքում մենք հետևել ենք Կլոր սեղան հիմնադրամի աշխատանքներին և ուզում ենք բարձրորեն գնահատել այն նվիրումն ու հանձնառության ոգին, որ տիրում է այս կառույցից ներս: Իր գործունեությամբ հիմնադրամն արձագանքում է բոլոր այն խնդիրներին, որոնք առկա են հանրային մեր կյանքում՝ փորձելով, Եկեղեցու հայացքներն ու դիրքորոշումները հիմք ունենալով, օգտակար ծառայություն բերել մեր ժողովրդին», - նշեց Վեհափառ Հայրապետը:
Նորին Սրբությունը մասնավորապես առանձնացրեց համայնքների համապարփակ զարգացմանն ուղղված սոցիալական ու կրթական ծրագրերը, տարածաշրջանում խաղաղության վերահաստատմանն ու ժողովուրդների միջև հաշտությանն ուղղված «Հայաստանը և հարևանները» ծրագիրը, ինչպես նաև եկեղեցականների հովվական առաքելությանն ի նպաստ կազմակերպվող վերապատրաստման և փորձառության փոխանակման դասընթացները:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև հիմնադրամի գործադիր տնօրեն դոկտոր Կարեն Նազարյանը: Ներկայացվեցին հաշվետու զեկույցներ ըստ հիմնադրամի գործունեության ոլորտների:
Միջոցառմանը ներկա էին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և գործընկեր կազամկերպությունների ու կառույցների ներկայացուցիչներ, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆը, Եվրոպական Միության պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Մայր Աթոռի միաբաններ, թեմերում սպասավորող եկեղեցականներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
1633 դիտում
16:26 06-09-2021
ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամն աջակցություն է տրամադրել շուրջ 10 հազար արցախցիների. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1234 դիտում
22:15 21-12-2023
Տիգրան Ավինյանը ներկա է գտնվել «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի տարեվերջյան համերգին
Այս բաժնից
724 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
745 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»