1730 դիտում
10:01 11-12-2019
Վիճահարույց նախագիծը 6 ժամ քննարկվել է ռեկտորների հետ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««ՀՀ բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մի քանի օր է, ինչ հանրային քննարկման է ներկայացրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախագիծը մի քանի օրերի ընթացքում հավաքել է 44 կողմ և 18 դեմ ձայն: Պարզվում է, որ ԿԳՄՍ նախարարի հետ բուհերի ռեկտորները մի քանի անգամ հանդիպել են՝ քննարկելու այս նախագծի հետ կապված հարցերը:
«Ժողովուրդ» օրաթերթին հանդիպումից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, նախարարի և ռեկտորների հետ համատեղ վերջին հանդիպումը տևել է 6 ժամ: Ըստ որոշ տեղեկությունների՝ հանդիպմանը ներկա ռեկտորներից մի քանիսն իրենց պասիվ են պահել և չեն փորձել առարկություններ անել: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նախկին ռեկտոր Գագիկ Գալստյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Այնպես չէ, որ բոլոր ռեկտորները կուրորեն ընդունել են նոր նախագիծը, բոլոր կետերի նկատմամբ եղել են շատ գործունյա, անաչառ, դիրքորոշված մոտեցումներ»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
934 դիտում
19:03 29-08-2024
Պետական բուհերի ռեկտորների հետ քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը
1057 դիտում
18:12 23-02-2023
ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ քննարկվել են ոլորտային մի շարք հարցեր
Այս բաժնից
1084 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1114 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
769 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»