2595 դիտում
10:42 11-12-2019
Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունը սկսվեց
Քիչ առաջ Պոլսի Հայոց 85-րդ պատրիրաք է ընտրության գործընթացը սկսվել է։ Այս մասին հայտնում է [url=https://www.ermenihaber.am/am/news/2019/12/11/%D5%8A%D5%B8%D5%AC%D5%BD%D5%AB-%D5%80%D5%A1%D5%B5%D5%B8%D6%81-%D5%BA%D5%A1%D5%BF%D6%80%D5%AB%D5%A1%D6%80%D6%8411/171572]«Ermenihaber.am»[/url]-ի թղթակիցը Ստամբուլից։
Պատրիարքի ընտրությունը տեղի է ունենում այսօր առավոտյան, Պոլսի Հայոց պատրիարքարանում։ Թուրքիայի ժամանակով ժամը 9։30-ից այստեղ են հավաքում համայնքի կողմից դեկտեմբերի 8-ին ընտրված բոլոր 103 պատվիրակները, ինչպես նաև դեկտեմբերի 7-ին ընտրված 17 հոգևորական պատվիրակները։
Պատրիարքի մյուս թեկնածուն Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն է, ով նախկինում տարիներ շարունակ զբաղեցրել էր Պատրիարքական ընդհանուր փոխանորդի պաշտոնը։
Նշենք, որ Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունները տեղի են ունենում 3 փուլով: Ըստ այդմ 1-ին փուլով դեկտեմբերի 7-ին ընդհանուր կրոնական ժողովի կողմից ընտրվել են տեղի հոգևորական պատվիրակները, որոնց թիվը 17-ն է:
Դեկտեմբերի 8-ին Ստամբուլում տեղի է ունեցել Պոլսի Հայոց Պատրիարքի ընտրության 2-րդ փուլը, որի ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչները ընտրել են աշխարհիկ պատվիրակներին։ Այս ընտրության ժամանակ Համայնքի կողմից ընտրվել է 103 աշխարհիկ պատվիրակ, որոնցից 89-ը Սահակ եպիսկոպոս Մաշալյանի կողմնակիցներ էին, իսկ 12-ը՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի:
Նմանատիպ նյութեր
2714 դիտում
11:47 11-01-2020
Այսօր տեղի կունենա Պոլսի հայոց պատրիարքի գահակալությունը
2605 դիտում
10:53 09-06-2016
Պոլսի պատրիարքը պատանդ է Թուրքիայում. Չի կարելի հոխորտալ պատրիարքի դեմ. «Առավոտ»
Այս բաժնից
1144 դիտում
23:17 07-02-2025
«Վարորդն իրավունք չունի ո՛չ պահանջել՝ վճարեք, ո՛չ էլ իջեցնել ավտոբուսից»․ Հայկ Մարության
691 դիտում
22:31 07-02-2025
Գևորգ Պապոյանը Գյումրիում հանդիպել է գործարարների հետ