3859 դիտում
17:52 13-12-2019
ԱՄՆ դեսպանին Թուրքիայի ԱԳՆ են կանչել Հայոց ցեղասպանության մասին բանաձևի կապակցությամբ. աղբյուր
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Անկարայում ԱՄՆ դեսպան Դեւիդ Սաթերֆիլդին կանչել է ԱԳՆ՝ կապված 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման մասին ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի կողմից բանաձևի ընդունման հետ։
Այդ մասին Тасс գործակալությանը հայտնել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության մի աղբյուր:
«Մեր նախարարություն էր կանչվել ԱՄՆ դեսպան Դևիդ Սաթերֆիլդը 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ բանաձևի պատճառով: Արտաքին գործերի փոխնախարար Սեդաթ Օնալը նրան է փոխանցել մեր արձագանքը այդ որոշմանը»,-ասել է գործակալության զրուցակիցը:
[url=https://shamshyan.com/hy/article/2019/12/12/1142863/]Հիշեցնենք[/url], որ դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
Նմանատիպ նյութեր
4375 դիտում
16:17 09-05-2017
Իսրայելի ԱԳՆ-ն պարզաբանման է կանչել Թուրքիայի դեսպանին
8329 դիտում
22:12 19-07-2017
Գերմանացի իրավապաշտպանին ձերբակալելուց հետո թուրքիայի դեսպանին կանչել են Գերմանիայի ԱԳՆ
Այս բաժնից
457 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
871 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում