2968 դիտում
17:58 13-12-2019
Ժողովրդի դեմ ուժ չեք կիրառելու ու Ջերմուկն էլ Չեռնոբիլ չի դառնալու․ Նաիրա Զոհրաբյանը՝ իշխանություններին
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ջերմուկի ու Ամուլսարի խնդրին՝ նշելով, որ իշխանությունները բանակցում են ակտիվիստների հետ, որպեսզի վերջիններս ապաշրջափակեն Ամուլսարը։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Քիչ առաջ Ջերմուկից ինձ և իմ գործընկերներին տեղեկություն փոխանցեցին, որ արդեն քանի օր է իշխանության տարբեր կառույցների ներկայացուցիչներ բանակցություններ են սկսել Ամուլսարի դիրքերը պահող ջերմուկցիների և ակտիվիստների հետ, որպեսզի վերջիններս ապաշրջափակեն Ամուլսարը:
Ինձ հետ կապ հաստատած ջերմուկցիները մտավախություն ունեն, որ առաջիկա օրերին հնարավոր է ոստիկանական ուժի կիրառում` Ամուսլարի շրջափակումը ճեղքելու համար:
Կարծում եմ, նրանք, ովքեր կփորձեն ուժ կիրառել իրենց իրավունքները պաշտպանող քաղաքացիների հանդեպ, հստակ պիտի գիտակցեն դրա բոլոր հնարավոր աղետալի հետևանքները: Ջերմուկ և հարակից գյուղեր ուղարկված բոլոր կարգի «դեսանտներին» բնակիչները մեկ պատասխան են տվել` Ջերմուկը Չեռնոբիլ չի դառնալու:
Չանեք քայլ, որի հետևանքները աղետալի են լինելու։
Ուժ որևէ դեպքում, որևէ պարագայում չպիտի կիրառվի»:
Նմանատիպ նյութեր
6615 դիտում
10:56 26-04-2016
1986 թվականի այս օրը Ուկրաինայի Չեռնոբիլ քաղաքի ատոմակայանում տեղի ունեցավ վթար
Այս բաժնից
994 դիտում
20:14 18-01-2025
Վիտալի Բալասանյանը հրապարակել է 2024 թվականի նոյեմբերին Պուտինին, Ալիևին ու Փաշինյանին ուղարկած իր նամակը
784 դիտում
18:57 18-01-2025
Բաքուն պետք է ապահովի Ռուբեն Վարդանյանի արդար դատավարnւթյան իրավունքները. Amnesty International