69052 դիտում
10:11 16-12-2019
25-ամյա աղջկա մահվան մեջ հայրը մեղադրում է «Արմենիա» բժշկական կենտրոնի բժշկուհուն
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 65-ամյա Հակոբ Պետրոսյանի ահազանգի փաստով:
Վերջինս ոստիկանության Մաշտոցի բաժին հայտնել է, որ այս տարվա հոկտեմբերի 16-ից «պոլինեյրոպեյիա, գինեբարե» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոնում բուժօգնության ընդունված 25-ամյա իր աղջիկը նշված բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հ. Պետրոսյանը ոստիկաններին հայտնել է, որ աղջիկը մահացել է վերակենդանացման բաժանմունքի բժշկուհի Ժաննա Թադևոսյանի կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով:
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Are you an online casino fan? Do you already sign in at one of Australian online casino sites or are just in search? In both cases you can go to onlinecasinos-australia.com to look through our list of the safest and thrilling gambling sites to be played on your personal computer or on any mobile device. These places will allow you to have fun and win some money.
Նմանատիպ նյութեր
103107 դիտում
10:57 11-10-2023
Հայրը «Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկներին մեղադրում է իր 27-ամյա որդու մահվան մեջ
63856 դիտում
10:39 20-08-2023
Նորածնի մահվան դեպք Երևանում. 26-ամյա հայրը «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժիշկներին մեղադրում է իր երեխայի մահվան մեջ