Տեղի է ունեցել Արցախի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
Դեկտեմբերի 16-ին տեղի է ունեցել պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Ժաննա Գալստյանի նախագահությամբ:
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Վլադիկ Խաչատրյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել «Փրկարար ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի նախագիծը և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը:
Հանձնաժողովը քննարկել և դրական եզրակացությամբ հավանություն է տվել օրինագծերը հերթական նիստում քննարկելուն:
[img]https://st0.shamshyan.com/editor/0257283001576505722980818.jpg[/img]