1276 դիտում
10:24 17-12-2019
Բարեփոխումների անվան ներքո ամայացնում են կրթության ոլորտը․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «2019 թվականն աչքի ընկավ կրթության ոլորտում բուռն զարգացումներով: Փաշինյանը վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո կրթական ոլորտում բարեփոխումներ կատարելու «հայտ» ներկայացրեց:
Եվ ոլորտի մասնագետների մոտ սկզբում տպավորություն էր, թե վարչապետի նախաձեռնությամբ կրթական ոլորտում դինամիկ և դրական փոփոխություններ են սպասվում, որի արդյունքում Հայաստանում կրթությունը դառնալու է ավելի ճկուն և մրցակցային, բայց այդ տպավորությունները խաբուսիկ դուրս եկան:
Կրթության ոլորտում իրական բարեփոխումների փոխարեն իշխանությունները նախաձեռնեցին այնպիսի փոփոխություններ, որոնց անհրաժեշտությունը բոլորովին չէր զգացվում:
Եվ այս հարցում առաջին լուրջ խնդիրը հայագիտական առարկաները բուհերում ոչ պարտադիր դարձնելու որոշումն է, որը ուսանողների և դասախոսների շրջանում բողոքի տեղիք տվեց:
Այս նախագիծն, ըստ էության, նշանակում է, որ շատ բուհեր, որոնք ունեն տեխնիկական ուղղվածություն, նախընտրելու են բնագիտական և մասնագիտական առարկաների դասավանդումը, և, ըստ էության, հայագիտական առարկաները դուրս են մնալու կրթական ծրագրերից:
Սրան զուգահեռ՝ պարզ դարձավ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական ծրագրերից դուրս թողնելու իշխանությունների մտադրությունը, որը պետք է իրականություն դառնա այդ առարկան «Հայոց պատմություն» առարկայի հետ միավորման արդյունքում:
Ուշագրավ է, որ իշխանության այսպիսի նախաձեռնությունները կյանքի են կոչվում բնագիտական և տեխնիկական կրթության բարելավման վերաբերյալ լոզունգների ներքո»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1367 դիտում
10:48 05-02-2014
Տեղի է ունեցել ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը
2988 դիտում
19:49 29-06-2017
Կրթության ոլորտը շարունակելու է մնալ Երևանի քաղաքապետարանի զարգացման ծրագրերի առաջնահերթությունների շարքում
Այս բաժնից
1084 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1114 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
769 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»