35227 դիտում
10:36 17-12-2019
Արարատի մարզպետը պարտվել է. նա չի կարողացել մտերմուհուն ցանկալի պաշտոնին նշանակել․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Այս պահին Արարատի մարզպետարանում լարված տրամադրություններ են, պատճառն այն է, որ մարզպետ Գարիկ Սարգսյանը չի կարողացել աշխատակազմի ղեկավարի պաշտոնում, ի վերջո, հաստատել իր մտերմուհուն՝ Լիլիթ Միրզախանյանին։
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ մարզպետարանի գլխավոր քարտուղարի թափուր հաստիքի մրցույթին ներկայացված երեք դիմորդներից միայն Լիլիթ Միրզախանյանն է կտրվել, մյուս երկուսն անցել են երկրորդ փուլ և կմրցեն բանավոր քննությանը։
Այս հարվածը մարզպետի համար կրկնակի ծանր է այն պատճառով, որ ցանկալի պաշտոնում Լիլիթ Միրզախանյանին հաստատելու համար նա սպասել էր երկար, այս հաստիքն ազատվեց հեղափոխության օրերին և այսքան ժամանակ հանուն նրա թափուր էր պահվում որովհետև տիկինը ստաժի խնդիր ուներ, ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակն էր հազիվ ստացել։
Երկրորդ հարվածը այն է, որ Լիլիթ Միրզախանյանին այսօր փաստացի հաղթել է մեկը, ով ոչ միայն նախկիններից է, այլև ներկայում աշխատում է Արարատի մարզպետարանի աշխատակազմում։ Նունե Մարտիկյանը զբաղեցնում է մարզպետարանի սոցապահովության բաժնի պետի պաշտոնը, և նա իրականում մարզպետին դատի տված անձն է, ով նույն կերպ անցյալ տարի հաղթել էր Վեդու բժշկական կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար հայտարարված մրցույթում, բայց չէր նշանակվել (հավանաբար մինչ այդ մեկ այլ անձին տված՝ մարզպետի խոստման պատճառով)։
Հիշեցնենք, Նունե Մարտիկյանը նաև այն երկուսից մեկն է, որ մարզպետի գծած սցենարին անսպասելի հակառակվելու պատճառով արժանացել էր նրա «պատժին» և չէր ընդգրկվել մարզպետարանի պարգևավճարներ ստացածների ցանկում։ Սա այն դեպքն էր, երբ մարզպետը պարգևատրել էր ինքն իրեն ու ողջ աշխատակազմին 100 տոկոսով՝ վարսավիրի հայտնի ծեծի դեպքից հետո»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2502 դիտում
11:26 02-02-2021
Պետք չէ «լղոզել»՝ պարտվել է հե՛նց ժողովուրդը, պարտվել ենք մենք, պարտվել եմ ես․ «Առավոտ»
2779 դիտում
13:20 11-12-2020
Անդրանիկ Քոչարյան, այդ դո՛ւ ես պարտվել, հայ զինվորը չի պարտվել․ Տիգրան Ներսիսյան․ 168.am
Այս բաժնից
1084 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1114 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
769 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»