«Ռեալը» «Բարսայի» խաղին լուրջ կադրային կորուստներով է մոտենում
Մադրիդի «Ռեալը» հրապարակել է «Բարսելոնայի» հետ հանդիպման համար թիմի հայտացուցակը:
Զինեդին Զիդանի թիմը կադրային կորուստներ ունի. վնասվածքների պատճառով խաղին չեն մասնակցի մեկնարկային կազմի միանգամից հինգ ֆուտբոլիստ. Մարսելոն, Լուկաս Վասկեսը, Խամես Ռոդրիգեսը, Էդեր Ազարը և Մարկո Ասենսիոն:
Սուպերկլասիկոն կկայանա դեկտեմբերի 18-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին: