Գերմանիայի հետ խաղին Բրազիլիան կմոտենա լուրջ կորուստներով
2014 թվականի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ փուլում Գերմանիայի հավաքականի հետ կայանալիք խաղում Բրազիլիայի ընտրանուն չեն կարողանա օգնել թիմի երկու առանցքային խաղացողներ: Խոսքը գնում է հարձակվող Նեյմարի և պաշտպան Տիագո Սիլվայի մասին է: Նեյմարը 1/4 եզրափակիչում Կոլումբիայի հավաքականի հետ կայացած խաղում լուրջ վնասվածք է ստացել, իսկ Տիագո Սիլվան երկրորդ դեղին քարտ ստանալու հետևանքով որակազրկվել է մեկ խաղով:
Հավելենք, որ Բրազիլիա – Գերմանիա կիսաեզրափակիչ խաղը կկայանա հուլիսի 8-ին: